• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատության սովորողների խորհուրդ

Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների հավելված

«Մխիթար Սբաստացի» կրթահամալիրը իր հեղինակային կրթական ծրագրի ստեղծում, իրականացնում և տարածում է սովորողների անմիջական մասնացությամբ: Սովորողների ինքնավարությունը խթանելու, կրթահամալիրի և մասնաճյուղի առջև կանգնած խնդիրներին նրանց ակտիվ մասնակից դարձնելու, նրանց մոտ քաղաքացիական կենսաձև զարգացնելու նպատակով կրթահամալիրի մասնաճյուղի սովորողները ստեղծում են սովորողների խորհուրդ: 

Մասնաճյուղի ղեկավարը և դասավանդողները աջակցում են սովորողների խորհրդի աշխատանքին:

Սովորողների խորհուրդը.

  • կազմակերպում է իր աշխատակարգը, որը չի հակասում օրենսդրությանը, կրթահամալիրի կանոնադրությանը, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին
  • կազմակերպում է սովորողների մասնակցությունը կրթահամալիրային և մասնաճյուղի միջոցառումներին
  • կազմակերպում է սովորողների մասնակցությունը հեղինակային կրթական ծրագրի մշակման աշխատանքներին
  • կազմակերպում է սովորողների մասնակցությունը կրթահամալիրում իրականացվող կրթական հեղինակային ծրագրի տարածմանը
  • սովորողներին հուզող կրթական հարցեր է ներկայացնում մասնաճյուղի ղեկավարին, կրթահամալիրի տնօրենին
  • մասնակցում է սովորողի և դասավանդողի անհատական հարցի քննարկմանը.
  • Քոլեջի, Ավագ դպրոցի սովորողների խորհուրդներն ընտրում են կրթահամալիրի կառավարման խորհրդում իրենց ներկայացուցիչներին:

Սովորողների խորհուրդը աշխատանքները կազմակերպում է հավաքի և առցանց քննարկման միջոցով, որոնց կարող են ներգրավել մասնաճյուղի, կրթահամալիրի առանձին աշխատողների: Խորհրդի նիստերը բաց են: Նիստի օրը, ժամը, տեղը, օրակարգը և ներկայացվող նյութերը հրապարակվում են նախօրոք: Հրապարակված նյութերին ծանոթանալը և արձագանքելը պարտադիր է խորհրդի բացակա անդամների համար: Սովորողների խորհրդի աշխատանքը լուսաբանվում է մասնաճյուղի ենթակայքում։