• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատության սովորողների ծնողական խորհուրդ

Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների հավելված

«Մխիթար Սբաստացի» կրթահամալիրն իր ստեղծած հեղինակային կրթական ծրագրի իրականացման և տարածման խնդրում կարիք ունի սովորողների ծնողների, համայնքի աջակցության: Կրթահամալիրի մասնաճյուղը սովորողների ծնողների հետ աշխատանքը կազմակերպում է ծնողական հավաքների, ակումբների, ստուգատեսներին և ծեսերին նրանց մասնակցության միջոցով: Կրթահամալիրի և մասնաճյուղի աշխատանքներին ակտիվորեն մասնակցած ծնողներից, նախակրթարանի խմբի, դասարանական լիազորներից ձևավորվում է մասնաճյուղի ծնողական խորհուրդը՝ որպես խորհրդակցական մարմին (կրթահամալիրի կանոնադրություն, կետ 38): Մասնաճյուղի ղեկավարն աջակցում է ծնողական խորհրդի աշխատանքին:

Ծնողական խորհուրդը.

  • կազմակերպում է մասնաճյուղում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի բովանդակության մշակման և կազմակերպման աշխատանքներում ծնողների մասնակցությունը, այդ թվում՝ նաև ուսումնական, հայրենագիտական ճամփորդությունների, կրթական փոխանակումների նախագծերի, արշավախմբային ճամբարների կազմակերպմանը
  • մասնակցում է կրթահամալիրի սովորողների տրանսպորտային տեղափոխման ծառայության կազմակերպմանը
  • իրականացնում է համագործակցությունը համայնքի հետ
  • սոցիալական ցանցում ունի և վարում է էջ
  • մասնաճյուղի ղեկավարին, կրթահամալիրի տնօրենին ներկայացնում է կրթական պրոցեսում ծնողներին հուզող հարցեր
  • սահմանված կարգով ընտրում է կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամության թեկնածուին՝ մարդու, որ գործուն մասնակցում է հեղինակային կրթական ծրագրի տարածման աշխատանքներին, առավելություն տալով տարբեր կրթական ծրագրերում սովորողների ծնողներին։

Ծնողական խորհուրդը աշխատանքները կազմակերպում է հավաքի և առցանց քննարկման միջոցով, որոնց կարող են ներգրավել մասնաճյուղի, կրթահամալիրի առանձին աշխատողների: Խորհրդի նիստերը բաց են: Նիստի օրը, ժամը, տեղը, օրակարգը և ներկայացվող նյութերը հրապարակվում են նախօրոք. խորհրդի անդամների համար նյութերին ծանոթանալ-արձագանքելը պարտադիր է: Խորհդի նիստերը լուսաբանվում են մասնաճյուղի կայքում, խորհրդի սոցիալական ցանցում։