• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի աշխատողների ընդհանուր ժողով

Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների հավելված

Կրթահամալիրի աշխատողների կոլեկտիվն ամիսը մեկ անգամ գումարում է աշխատողների ընդհանուր ժողով (այսուհետ՝ ժողով)։ Անհրաժեշտության դեպքում կարող է նաև  արտահերթ ժողով հրավիրվել։ Ժողովը ղեկավարում է կրթահամալիրի տնօրենը։ Ժողովը և նրա լուսաբանումը mskh.am-ում կազմակերպում է կրթահամալիրի գրասենյակի ղեկավարը:

Ժողովին մասնակցությունը մտնում է աշխատողի աշխատաժամանակի մեջ, անհատական պլանի բաղկացուցիչն է։ Չեն մասնակցում տնօրենի՝ օրվա անհրաժեշտության թելադրանքով որոշած մարդիկ. նրանք կարող են արձագանքել առցանց։ Ժողովը, որպես կանոն, տևում է մինչև մեկ ժամ։

Ժողովի օրակարգը որոշում է կրթահամալիրի տնօրենը՝ խորհրդակցելով արհեստակցական կազմակերպության նախագահի, մասնաճյուղերի ղեկավարների հետ։
Ժողովում ներկայացվում են.

  • անցնող ամսվա կարևոր ձեռքերումները,
  • հաջորդ ամսվա անելիքները,
  • նոր ընդունված աշխատողները,
  • կրթահամալիրի տնօրենի հաղորդումը,
  • արհեստակցական կազմակերպության նախագահի ամսական հաշվետվությունը,
  • կազմակերպական այլ հարցեր։

Ժողովը բաց է: Ժողովի օրը, ժամը, վայրը, օրակարգը և ներկայացվող նյութերը հրապարակվում են նախօրոք։ Հրապարակված նյութերին ծանոթանալը պարտադիր է կրթահամալիրի աշխատողների համար: