• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շարունակում ենք ստեղծագործել

               Շիլաշփոթ ճուտն ու ձուն

Ճուտը մի ձու ունեցավ ,ձվի մեջ էլ` մի հավ:

Ճուտն աքլորին ասաց.

-Ա՛յ աքլոր ,տե՛ս, մի ձու ունեցանք ու մի հավ:

-Վա՜յ ,ինչ լավ է, գոնե հիմա ձվին կտանեմ դուրս ման կտամ ,իսկ հավին կթողնեմ ,որ կյանք վարի:

Մի օր էլ աքլորը ձվին տարավ դուրս ման տա ու հանկարծ դրսում տեսավ ,որ ձուն հավ է: Արագ գնաց ճուտ- մայրիկի մոտ ու ասաց.

-Ա’յ ճուտ, տե՛ս ես ձվին դուրս տարա ու տեսա ,որ ձուն հավ դարձավ:

-Ի՞նչ,-ասաց ճուտը .-շա~տ լավ է:

Եվ այսպես երբ աքլորը ձվին տանում էր դուրս հավ էր դառնում,իսկ ձուն` տանը կյանք էր վարում:

Հանելուկներ

Տարվա այդ  եղանակի  առաջին  տառը  գ-է:  

Միջատէ` մեջքին  կան սև  պուտիկներ:

Միջատէև  տալիսէ մեղր:  

Կլորէ,  սպիտակ  է,   մեջը  դեղնուցէ: 

Գարուշ

 

 

Այն ի՞նչն է ի՞նչը,

Մեջը դեղին է ,

Վրան` սպիտակ:

Հասմիկ

Կար չկար մի ճուտ կար :Էս ճուտը շատ շատախոս էր, բայց արի ու տես ,որ լեզուն կորցրել էր:  Լեզուն փախել էր ,որովհետև հոգնել էր շատախոսելուց: Մեկ Էլ լեզուն զգաց , որ ճուտը չի խոսում, և վերացավ:

Սամվել

 

                Հավը ձվից ,ձուն էլ` հավից

Մի օր, երբ ծառից մի ձու ընկավ,  հենց այդ պահին ձվից մի ճուտ ծնվեց ու ասաց.

-Նորից ազատ եմ ,ի~նչ լավ է ,թե չէ ծառ-մայրիկը ինձ ասում էր` գնա ջուր բեր,գնա, գնա, ում ես սպասում, արագացրու…

Եվ հենց այդպես էլ ծնվել է սկզբից ձուն, հետո` հավը:

Միլենա

                  Հավն ու ձուն

Երբ դեռ մարդիկ չկային, աստված որոշում է ստեղծել մի բան. որ երբ թագավոր ստեղծի մարդիկ այդ բանով չկարողանան թագավորին թունավորել: Այդ բանի անունը ձու է դնում: Երբ աստված մահանում է ,այդ ձուտը մեծանում է և հավ է դառնում:Երբ Հիսուսը հարություն առավ ,ստեղծեց մարդկանց ,և մարդիկ հասկացան ,որ հավը ձվից է դուրս եկել:

Տիգրան

 

              Ածիկըի և ակլատիզի վեճը

Մի անգամ ես քայլում էի, հանկարծ տեսա ,որ ածիկն ու ակլատիզը կռվում են :Ես նրանց մի կերպ բաժանեցի ու տուն տարա: Նրանց տուն տարա ու դրեցի սեղանի վրա ,մեկին մի ծայրը, ,մյուսին` մյուս…

Անդրանիկ

 

              Հիմարների զատիկի օրը

Ակլատիզը ձկանն ասաց .

-Արի ՈՒտիս տատին ծեծենք:

Լավաշը մենակ էր մնացել ձվի հետ ,գինին փախել էր իրեն խմող մարդուց:

Բրինձն ասաց.

-Ես պետք է սև լինեի,  ոչ թե սպիտակ:

Զատիկը թռչում էր օդում ,կանաչում, ոչ մեկին  չէր ենթարկվում:

Ածիկն ասաց.

-Ես չե’մ ծլելու:

Վերջում ձուկը կարմիր դարձավ,իսկ լավաշը` կանաչ: Բոլորը զարմացան ձկան ու լավաշի վրա , որ նրանք գունավոր էին դարձել…

Ա’յ քեզ զատի~կ:

Գոռ Մելիտոնյան

 

Կար չկար մի ճուտ կար:Էս ճուտը շատ շատախոս էր,բայց արի ու տես ,որ լեզուն կորցրել էր : Բակի բոլոր բնակիչները`շունը ,կատուն,աքլորը և հավիկները շատ էին ուրախացել ,որ ճուտիկը իր լեզուն ջուրը խմելուց կորցրել է: Ճուտիկը այնքան էր շատախոսել ,որ բոլորը հոգնել էին: Բայց մի քանի օր չանցած նրանք սկսեցին կարոտել ճուտիկի պատմություններին և որոշեցին գտնել ճուտիկի լեզուն: Նրանք երկար փնտրեցին և գտան կորած լեզուն:

 

Կար չկար մի ճուտ կար:Էս ճուտը շատ շատախոս էր,բայց արի ու տես ,որ լեզուն կորցրել էր : Էս ճուտը ձեռքերով էր խոսում : Ձեռքերով խոսող ճուտի անունը Ռիփի էր: Մի օր Ռիփիի ընկերը նրան հյուր եկավ ու ասաց.

-Արի գնանք անառ որսի, մի քիչ սոված եմ :

-Լա~վ, արի,-ասաց Ռիփին ձեռքերով:

Ու նրանք գնացին անտառ ,բայց որսի փոխարեն լեզու գտան:

 

Մի օր էս հավը տնգլ-տնգլ ման էր գալիս փողոցով ,մեկէել մի մարդ տեսավ ,որ հավի փորից բան է դուրս գալիս:

-Այս ի՞նչ քար է,-հարցրեց մարդը:

-Դա քար չէ  հիմա’ր, դա ձու է,-ասաց հավը:

Մարդը ձուն մցրեց բերանը ,որ ուտի

:Հավն  ասաց.

_Ձուն այդպես չեն ուտում:

-Իսկ ինչպե՞ս են ուտում:

-Կամ խաշում են  կամ ձվածեղ են պատրաստում:

-Իսկ ո՞րն է համեղ:

-Երկուսն էլ:

-Իսկ ամենաշա՞տը:

-Ձվածեղը:

Էս մարդը շատ հավանեց ձվածեղը ու սկսեղ ամեն օր ուտել:

 

Մի ձու կար ,էս ձուն ձու չէր ,որովհետև կլեպ չուներ: Էս ձուն գնաց հավի մոտ,հավը հավ չէր , որովհետև շատ չաղ էր: Նրանք երկուսով գնացին անտառ:Անտառում մի պապիկ կար,բայց պապիկ չէր , որովհետև շատ երիտասարդ էր:Պապիկը հինգ շուն ուներ, բայց շներ չէին, հրեշներ  էին: Նրանք բոլորը ընկերացան , բայց ընկերներ չէին այլ հավի ձվեր  էին:

 

Կար չկար մի ճուտ կար : Էս ճուտը շատ շատախոս էր, բայց արի ու տես , որ լեզուն կորցրել էր: Նա գնաց ջրի մոտ ,ջուրը նրան իր լեզուն տվեց: Ճուտը խոսեց ,բայց ուղղակի գլգլոց էր: Հետո գնաց խոտի մոտ , նա էլ իր լեզուն տվեց , բայց ոչինչ չեղավ…

Շարունակելի…