• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսիում կազմակերպվող Թբիլիսոբա տոնին կրթահամալիրի մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
19.10.2015թ.

Կրթահամալիրը Թբիլիսիի թիվ 37 դպրոցից ստացել է Թբիլիսոբա տոնին մասնակցելու հրավեր: Այդ նպատակով.

  1. ճամփորդության ղեկավարներ եմ նշանակում Ռինա Շագինյանին և Հերմինե Անտոնյանին.
  2. ղեկավարների ներկայացմամբ հաստատում եմ ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1) և ծրագիրը (հավելված 2).
  3. ճամփորդության մասնակիցների մեկնումը 2015թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, վերադարձը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը՝ մինչև 20.00.
  4. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ford 34 DT 043 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան (095 48 28 96).
  5. խմբի մասնակից սովորողներին «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից որպես մրցանակ, հատկացնել 75.000 դրամ.
  6. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Ռինա Շագինյանին և Հերմինե Անտոնյանին գործուղման համար հատկացնում է 20.000-ական (քսան հազարական) դրամ.
  7. մասնակիցների գիշերումը հյուրընկալող կողմի հաշվին՝ սովորողների տներում, սնունդը և տեղափոխումը՝ մասնակիցների հաշվին.
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

հավելված 1

Ճամփորդության մասնակիցների ցուցակ

1. Ավետիսյան Ժորա - 10-րդ դաս.
2. Կարապետյան Ռոբերտ - 11-րդ դաս.
3. Մանե Մովսեսյան - 9-րդ դաս.
4. Աճեմյան Անի - 10-րդ դաս.
5. Արուստամյան Վահագ - 11-րդ դաս.
6. Բեզիրգանյան Սոնա - 10-րդ դաս.
7. Սայադյան   Ռուբեն - 10-րդ դաս.
8. Մելքոնյան Անտուան - 9-րդ դաս.
9. Անդրեասյա Նարեկ - 9-րդ դաս.
10. Գրիգորյան Միքայել - 9-րդ դաս.
11. Ստեփանյան Դավիթ - 10-րդ դաս.

հավելված 2

Ծրագիր
20.10.2015  - 24.10.2015

20.10.2015թ.

09:00   Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
16:00    ժամանում Թբիլիսիի 37  հանրային դպրոց
Տեղավորում ընտանիքներում

21.10.2015թ.

09:00 - 11:00  Շրջայց, ծանոթացում  դպրոցում,  մասնակցություն դասերին
12:00 - 14:00       հանդիպումներ վրաց գործընկեր դպրոցների հետ
16:00 - 18:00 հանդիպում, քննարկում Գլդանիի շրջանի արհմիության նախագահ Վ. Բալավաձեի հետ
19:00 - 21: 00 հանգիստ, հրապարակումներ, պատումներ վրաստանյան ընտանիքներից, զբոսանք Թբիլիսիում

22.10.2015թ.

09:00 - 14:00  աշխատանք դպրոցում
   Մաթեմատիկայի համատեղ բաց դաս /Հերմինե Անտոնյան և ընկերներ/
Վրացերենի համատեղ բաց դաս Թբիլիսոբայի, Էրեբունի-Երևանի մասին /Վրացախոսների ակումբ/
16:00    Համերգ
17:00- 20:00  զբոսանք Թբիլիսիում

23.10.2015թ.

09:00-10:00    աշխատանք դպրոցում
10:30- 11:00   կլոր սեղան թիվ 37 դպրոցում, «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ նախագծի ամփոփում»
12:00  Պանթեոն
15:00   Միջոցառում «Доме чая»
18:00 – 20:00    զբոսանք Թբիլիսիում

24.10.2015թ.

09:00    Վերադարձ Երևան