• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց

Մանկավարժական աշխատողների աշնանային ինքնակրթության դպրոց (հոկտեմբերի 19 -ից  23-ը)

Բովանդակություն

  1. Կրթահամալիրում աշխատելու համար դիմած մասնագետների վերապատրաստում
  2. Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների վերապատրաստում
  3. Արշավախմբային հայրենագիտական-բնապահպանական ճամբար
  4. Ուսումնական-հայրենագիտական մեկօրյա, բազմօրյա ճամփորդություն
  5. Հեծանվային արշավ Բանգլադեշ-Մեծամոր: Այցելություն Մեծամորի ավագ դպրոց
  6. Պար
  7. Հեծանիվ, լող, մարմնամարզություն, թենիս, գնդակով խաղեր
  8. Բակային աշխատանք (ցանկալի է սովորողների հետ)
  9. Տարածքի բարեկարգման նախագիծ (սովորողների հետ)
  10. Մասնագիտական խորհրդատվություն
  11. Մասնագիտական զարգացում

Կամակերպում

Մանկավարժական յուրաքանչյուր  աշխատող կազմում և մինչև հոկտեմբերի 15-ը՝ ժամը 24:00, անմիջական ղեկավարին է ներկայացնում շաբաթվա իր անհատական աշխատաժամանակը՝ նշելով, թե որ օրը, որ ժամին ինչով և որտեղ է զբաղվելու: Ուսումնական կենտրոններն ապահովում են խորհրդատվություն՝ ամեն օր որոշակի ժամի, որոշակի տեղում: Որոշակի են լինում ընդհանուր պարապմունքի, պարի, սպորտային պարապմունքի, ընդմիջման ժամերը: Ուսումնական կենտրոնը կարող է կազմակերպել սեմինար պարպմունք:

Աշխատանքի վայրը և ժամը

Ընդհանուր պարապմունքն ամեն օր է, ժամը 9:00, Մայր դպրոցի Մարմարյա սրահում. պատասխանատուները դպրոցների ղեկավարներն ու կազմակերպիչներն են:

Պարի պարապմուքները՝ Մայր դպրոցի պարի սրահում:

Լողը՝ Դպրոց-պարտեզի փակ լողավազանում, մարզական մյուս պարապմունքները՝ մարզադպրոցում:

Աշխատողն ինքն է որոշում իր աշխատելու վայրը:

Պարտադիր է համարվում աշխատանքը ժամը 9:00 – 15:00: Ընդմիջումը՝ 12:30 – 13:00:

Ամփոփում

Շաբաթվա վերջում մանկավարժական յուրաքանչյուր աշխատող իր բլոգում տեղադրում է «Ինքնակրթության շաբաթ» հաշվետվությունը: