• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրանտ Դինք. «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան»

Վերլուծում են սովորողները

Էրիկ Թելունց

Մենք կարևորում ենք ցեղասպանությունը: Կարևորել պետք է, բայց ոչ այնքան, որ մոռանանք ներկայի մասին: Ողջ աշխարհի հայությունը մի հարցի շուրջ համախմբված լինում է միայն ապրիլի 24-ին: Այդ կերպ վարվելով՝ մենք ուզում ենք ցույց տալ, որ հարգում ենք շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակը: Հարգել անցյալը, իհարկե, պետք է, բայց պետք է նաև մտածել ներկայի մասին:

Ինչո՞ւ է հայ ազգը ձգտում ցեղասպանության ճանաչմանը ողջ աշխարհով: Մի՞թե ցեղասպանության ճանաչումը հետ կբերի այդ զոհերին: Ցավոք սրտի, հայ ազգը իր նպատակին հասնելուց՝ պետականության ունենալուց հետո, սկսեց մոռանալ, թե ինչ ճանապարհով է ձեռք բերվել այդ հաջողությունը:  1918 թվականին Հայաստանը ունեցավ այդքան բաղձալի անկախությունը: Բայց մենք միասնական չեղանք և չենք:

Նույնիսկ հիմա, երբ մենք պետականություն ունենք, միասին չենք: ՀՀ և ԼՂՀ ընդհանուր տարածքը չի գերազանցում 43,000 կմ, բայց մենք կրկին բաժանված ենք երկու պետության: Այսպիսով՝ հայաստանցին առանձնանում է ղարաբաղցուց, սփյուռքահայից: Մեր երկրում տարեց տարի մեծանում է արտագաղթը, հայ ժողովհուրդը սկսում է մասնատվել: Փաստացի հայերի մեծամասնությունը  չի ապրում ՀՀ-ում:

Մենք ունենք լիքը պրոբլեմներ, բայց չգիտես ինչու ներկայանում և միասին գործում ենք միայն ցեղասպանության հարցով:

 Հրանտ Դինքը վերջին նախադասությունում նշում է. «Թուրքահայերը ներկայումս ապրում են թուրքերի հետ միասին, Հայաստանի հայերը՝ թուրքերի հարևանությամբ, իսկ սփյուռքահայերի մեծ մասը՝ թուրքերից բավականաչափ հեռու»:

Իմ կարծիքով, հայը հիշում է և հիշելու է ցեղասպանությունը, դրա համար էլ չի կարողանում ներել թուրքերին:

Հիշենք անցյալը, բայց ապրեք ներկայով, որպեսզի կարողանանք կերտել ուժեղ Հայաստան՝ այս կերպ վրեժ լուծելով:

 

Աղբյուրը` Շողակն