• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում մանկավարժական համալսարանի ուսանողների փորձառության կազմակերպման մասին

Հրաման N 15-501

16.09.2015թ.

Հիմք ընդունելով «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` համալսարան) և կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագիրը՝ համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի (տարրական կրթություն) առկա ուսուցման 2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակի մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն) մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների (ցուցակը կցվում է) մանկավարժական պրակտիկան պատշաճ  կազմակերպելու համար.

  1. կրթահամալիրի կողմից փորձառության համակարգող նշանակել Դպրոց-պարտեզ ուսումնական կենտրոնի ղեկավար Մարիետ Սիմոնյանին, դպրոցներում փորձառության ղեկավարներ՝ Նառա Նիկողոսյանին, Արմինե Թոփչյանին, Տաթև Բլեյանին, Շամիրամ Պողոսյանին.
  2. ուսանողներին բաժանել փորձառության խմբերի՝ Նոր դպրոցում և Դպրոց պարտեզում՝ չորսական, Գեղարվեստի դպրոցում և Հիմնական դպրոցում՝ երեքական սովորող. 
  3. ընդունել ի գիտություն, որ համալսարանի կողմից պրակտիկայի ղեկավար է նշանակվել Լուսինե Հայրապետյանը, մանկավարժ` Աստղիկ Հովսեփյան, հոգեբան` Մարիա Թևոսյան.
  4. փորձառության սկիզբը` 2015թ. սեպտեմբերի 17, ավարտը՝ դեկտեմբերի 25 (շաբաթական մեկ օր՝ հինգշաբթի օրերին).
  5. դպրոցների գրասենյակների ղեկավարներին` սահմանված կարգով ստեղծել և վարել ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը. 
  6. հանձնարարել Մարիետ Սիմոնյանին ուսանողներին ծանոթացնել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, կայքին, ուսումնական միջավայրին.
  7. փորձառության մասնակիցներին՝ սահմանված կարգով ներկայանալ mskh.am-ում, փորձառությունը լուսաբանել, մասնակցել դպրոցի ենթակայքի սպասարկմանը.
  8. փորձառության ամփոփումը՝ դեկտեմբերի 24-ին՝ Մեդիակենտրոնում.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց.
  10. հրամանի կատարման վերահսկումը հանձնում եմ Գևորգ Հակոբյանին:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան

Փորձառության մասնակից ուսանողների ցուցակ

  1. Խաչատրյան Նառա Վահրամի
  2. Ափրիկյան Արփիկ Հակոբի
  3. Ալեքսանյան Գայանե Վազգենի
  4. Մարգարյան Գրետա Մարկոսի
  5. Տիգրանյան Արմինե Արսենի
  6. Կիրակոսյան Անահիտ Հայկի
  7. Ավետիսյան Աննա Սարգսի
  8. Մելքոնյան Կարինե Սարգսի
  9. Մանուկյան Մարինե Արամի
  10. Տոնոյան Գրետա Ժիրայրի
  11. Ամիրխանյան Նաիրա Սուրիկի
  12. Երեմյան Սեդա Վարդանի
  13. Հարությունյան Մերի Մխիթարի
  14. Հովհաննիսյան Գայանե Սոսի