• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մշակույթի և կրթության հանձնաժողով

Հուլիսի 20-24-ը «Եվրոպական երիտասարդական խորհրդարան» (European Youth Parliament in Armenia (EYP))  հասարակական կազմակերպությունն անցկացնում է ESS 2015 (EYP Summer School Session) ֆորումը, որի նպատակն է երիտասարդների շրջանում մեծացնել երկրում առկա հասարակական, տնտեսական, քաղաքական խնդիրների մասին տեղեկատվության մակարդակը, ներգրավել երիտասարդների խնդիրների լուծման ուղիներում, լսել նրանց կարծիքը, տեսակետը, առաջարկները:

EYP ՀԿ-ի և ESS ծրագրի մասին առավել մանրամասն  տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելեով նրանց ֆեյսբուքյան էջը  և պաշտոնական կայքը։ Ֆորումի լեզուն անգլերենն է: Աշխատանքային շաբաթվա ընթացքում կազմակերպվելու են քննարկումներ, բանավեճեր, ինտելեկտուալ և սպորտային խաղեր, մշակութային այցելություններ, և սա, իհարկե, լավ առիթ է տեղեկատվության պաշարը ընդլայնելու համար, կրթահամալիրը ներկայացնելու համար։

Յուրաքանչյուր դպրոցի թիմ, պետք է ներկայացնի իր թեման, որ նախապես որոշել են ֆորումի կազմակերպիչները: Մեր թիմի թեման է "Committee on Culture and Education": Պետք է խոսենք հայաստանյան կրթական համակարգի, առկա խնդիրների և դրանց հարուցած սոցիալական հետևանքների (գործազրկություն) մասին: Ֆորումի բացման ժամանակ պետք է ներկայացնենք կրթահամալիրը: Կօգտվենք TVmskh-ի պատրաստած հոլովակներից, ինչպես նաև մտածում ենք ֆլեշմոբով հանդես գալ (կրեատիվ լուծումների վրա դեռ աշխատում ենք):

Ֆորումի ողջ ընթացքում հանդես կգանք հրապարակումներով, ֆոտոպատումներով, կփոխանցենք մեր տպավորությունները...

Մերի Թելունց, 12-րդ դասարան

Մեր խումբը

Դավիթ Կիրակոսյան
Սուրեն Կարապետյան
Գևորգ Սայադյան
Ալիսա Կիրակոսյան
Մերի Թելունց
Աննա Մկրտչյան
Կարինե Հովհաննիսյան