• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կադրից դուրս կամ ճամբարային հումոր

Չկա ավելի քնքուշ շոյանք ու կարոտած գգվանք, քան Աղավնավանքի մլակ-մոծակ-մժեղների խայթոցն ու հարձակումը:

Չկա ավելի ականջ շոյող երաժշտություն, քան մոծակների գիշերային խմբերգը:

Չկա ավելի արդարացված պարտություն,  քան կաթումածունոտ տեղացիների խաղի թափը:

Չկա ավելի փափուկ և հարմարավետ անկողին, քան հատակին զինվորների նման շարված ներքնակները:

Չկա ավելի հաճելի ու ցանկալի զբաղմունք, քան ամբողջ օրը եփել-թափել-լվանալը:

Չկա ավելի հանգստացնող ու խաղաղ հոգեվիճակ, քան չինտերնետի պատճառով մի նյութը ժամեր շարունակ խմբագրել-սրբագրել-թողարկելը:

Չկա ավելի բաղձալի վայելք, քան հոգնած-ջարդված ու շոգից թուլացած բարձունք հաղթահարելը:

Չկա ավելի հոգեզմայլ դող, քան լուսաբացի ցրտությունը:

Բայց, դե, մեկ է՝ չկա ավելի թեթև ու անհոգ կյանք, քան ճամբարային կյանքը: