«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Բարի օր: Ուզում եմ պատմել էս տարվա Վրաստանի մասին: Չգիտեմ, թե որտեղից պիտի սկսեմ ու մտքերս հավաքել մի տեսակ չի ստացվում:
Էս տեսակ ճամփորդություններն էնքան հետաքրքիր ուժ ունեն իրանց մեջ: Միշտ մեզ ինչ-որ բան սովորացնում են, կարևոր մի բան:
Էս տարվա խումբը շատ լավն էր: Բոլորս մոտ էինք իրար հետ ու ուզում էինք միասին ճամփորդել: Ու էդ միջավայրը լրիվ ուրիշ էր: Ուսուցիչների ու սովորողների միջավայր չկար, կար ընկերական միջավայր:
Ճանապարը երկար էր: Շա՜՜տ երկար էր: Մենք կես ժամը մեկ ընկեր Մարգարիտից հարցնում էինք, թե երբ պիտի հասնենք: Ու ստանում էինք նույն պատասխանը՝ մեկ-երկու ժամից:
Մեզ մեղադրել պետք չի, որովհետև էս ճամփորդությանը մենք սպասել ենք շատ երկար: Մայիսից սպասում էինք: Ճանապարհին նստարաններն ավելի ու ավելի անհարմար էին դառնում, իսկ մենք՝ ավելի ճկուն...
Աստղիկ Մամիկոնյանի նյութին կարող եք ծանոթանալ Լուսաստղում: