• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աղավնավանք. օր երկրորդ

Մեր ճամփորդության երկրորդ օրն է, բայց մենք հասցրել ենք արդեն տեսնել շատ վայրեր: Այսօր առավոտյան արթնանալուց հետո գնացինք մարմնամարզություն անելու: Արեցինք վարժություններ ու վազեցինք բնության գրկում, որն ի դեպ առաջացնում էր թռչելու ցանկություն, ակամայից ուզում էիր ճախրել դեպի վեր՝ դիպչելով երկնքին, ուզում էիր երգել կամ գոռալ:

Մարզվելուց հետո գնացինք նախաճաշելու: Ամբողջ նախաճաշը գյուղից էր՝ կաթ, հաց, պանիր, ձու: Գյուղի ուտելիքը պնդացրեց մեր ձեռքերն ու ոտքերը, և մենք գյուղի երեխաների հետ քայլեցինք դեպի Աղավնավանք: Նրանք բարի ու հետաքրիր էին, անդադար ուզում էիր հարցեր տալ, խաղալ ու խոսել: Ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց արդեն շատ եմ սիրում՝ Կատյան և Նառան: 

Չմոռանամ ասել, որ մենք մեզ այստեղ շատ լավ ենք զգում և ուզում ենք մեկ օր ավել մնալ: