• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հույսը ինքնակազմակերպումն է․ երբ Երևանի կենտրոնն իմաստ է ստանում

Բաղրամյան պողոտայում անցկացվող նստացույցով Երևանի կենտրոնն իմաստ ստացավ, ազնվացավ, և այսօր նստացույցը Հայաստանի ամենահետաքրքիր բանն է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։
Նա բարձր է գնահատել Բաղրամյանի նստացույցի ինքնակազմակերպումը՝ ընդգծելով, որ, օրինակ, 88-ի շարժման ընթացքում ինքնակազմակերպման նկատմամբ մարդիկ բավական անփույթ էին։
«Ինքնակազմակերպումը, ինքնակարգավորումը հիերարխիկ համակարգի, որի մեջ մենք մեծացել ենք, այլընտրանքն է։ Այդ գործիքները շատ քիչ են օգտագործվում․․․ Ինքը շատ հետաքրքիր ձև ա, էքսպերիմենտալ, լավ տարածք ա։ Սա կենտրոն ա, ու դա պետք է բարձր գնահատել», – ասել է Բլեյանը։

Աղբյուրը՝ Epress.am