• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անհամբեր սպասում եմ, է …

Այսօր մեդիակենտրոնում վերջապես կայացավ մեր հանդիպումը իմ շատ սիրելի դպրոցի ամառային ուսումնական հանգիստը կազմակերպող ուսուցիչների՝ տիկին Մարգարիտի, ընկեր Նունեի, ընկեր Գայանեի ու իմ տիար Բլեյանի հետ: Նրանց շնորհիվ մենք կապրենք ճամբարային կյանքով: Շատ եմ սպասել այս օրվան, որովհետև սա իմ առաջին ճամփորդություն-ճամբարն է: Միասին քննարկեցինք ծրագիրը, ծանոթացանք այն վայրերին,  ուր այցելելու ենք ճամփորդության ընթացքում: Տպավորվել է Սևանում մի քանի ժամ մնալու միտքը: Ուռաաա՜… շատ եմ սիրում լողալ: Մյուս վայրերը չհիշեցի, որովհետև դեռ նոր պիտի տեսնեմ: Անպայման կպատմեմ տպավորություններս:

Այս օրն ինձ համար տպավորիչ էր նաև այն պատճառով, որ ստացել եմ իմ առաջին դիջի-մրցանակը, որի շնորհիվ էլ մասնակցում եմ ճամբարին:

Մի խոսքով՝  բովանդակալից օր էր, հանդիպեցի նաև մեր դպրոցի սովորողներից մի քանիսին, ովքեր մեծ են ինձանից ու արդեն ճամբարային փորձ ունեն:

Վա՜աայ, անհամբեր սպասում եմ, է …