• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին անգամ Թբիլիսիում

Թբիլիսիում առաջին անգամ եմ։ Ամիսներ առաջ, երբ արդեն երրորդ դպրոցն էի փոխում, մտքովս էլ չէր անցնի, որ հայտնվելու եմ այսպիսի միջավայրում։ Կրթահամալիր եկա Սարգիսի առաջարկով, դարձա Էկո ակումբի անդամ։ Հետո սկսվեցին դպրոցի բակային աշխատանքները և ես մեծ ոգևորությամբ մասնակցել եմ բոլոր աշխատանքներին։ Հիմա էլ մասնակցում եմ Էկոտուրի ճամբարին։ Օրերը անցնում են մեկը մյուսից տարբեր ու հետաքրքիր՝ ամեն օր մի նոր տեղ ենք գնում, մի նոր բան ենք տեսնում։ Ճամբար բառը երբ լսում էի, սովետական ինչ որ բան էր մտքիս գալիս, բայց հիմա ճամբար ասելով հասկանում եմ ընկերներ, ճամփորդություններ, հետաքրքիր հանդիպումներ, լող, ուսուցում։ Այ հիմա համոզված եմ, որ այն օրը, երբ երրորդ դպրոցից էի դուրս գալիս, դա իմ կյանքի լավագույն օրն էր։

Նյութս օգնեց գրել Ալիկ Գրիգորյանը