• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայրենագիտական ճամփորդության կազմակերպման մասին

2015թ. հունիսի 4-6-ին Սյունիքի մարզի Գորիսի թիվ 3 դպրոցում կրթահամալիրում իրականացվող ստուգատեսները, նախագծերը ներկայացնելու, հայրենի բնաշխարհի ճարտարապետական կոթողնեերին, հուշարձաններին, բուսական և կենդանական աշխարհին, բարբառին ծանոթանալու նպատակով.

  1. հաստատում եմ մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. նախագծի ղեկավար եմ նշանակում Անահիտ Մելքոնյանին.
  3. հունիսի 4-6-ին Քոլեջ-արհեստների ավագ դպրոցի ճամբարի պետի պարտականությունները դնել Արտյոմ Խաչատրյանի վրա.
  4. հաստատում եմ նախագծի ծրագիրը (հավելված 2).
  5. նախագծի մասնակիցների մեկնումը 2015թ. հունիսի 4-ին, ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, վերադարձը՝ հունիսի 6-ին, ժամը՝ մինչև 18.00.
  6. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Գազել 26 ՕՕ 89 մակնիշի մեքենայով, վարորդ` Արարատ Դալլաքյան (հեռ. 094 81 59 41).
  7. նախագծի մասնակից սովորողների խմբին պարգևատրել 60.000 դրամով կրթահամալիրի 2015թ. դրամական ծախսերի  սոցիալական ֆոնդից.
  8. սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Գորիսի դպրոցի սովորողների տներում.
  9. Զոյա Ժամկոչյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղիկով:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
 
հավելված 1
Ճամփորդության մասնակիցների ցուցակ

10-րդ դաս.

1. Մարգարյան Արթուր
2. Հովհաննիսյան Թովմաս
3. Մարդանյան Ռազմիկ

11-րդ դաս.

4. Մխիթարյան Մինաս

12-րդ դաս.

5. Գրիգորյան Արթուր
6. Յարմալոյան Նարեկ
7. Սարգսյան Սարգիս

Քոլեջ, 1-ին կուրս

8. Կարապետյան Նորայր
9. Մանգասարյան Սվետլանա
10. Գևորգյան Անի
11. Աղաջանյան Ելիզավետա
12. Սահակյան Աղավնի

հավելված 2
Ծրագիր
Եռօրյա ճամփորդություն դեպի Գորիս

Հունիսի 4
9:00     Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
11:00-11:30   կանգառ՝ Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցի
13:00 - 14:00  ժամանում, տեղավորում
14:00 - 15:00  այցելություն Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոց
(գրքերի բաժանում, ստուգատեսների ներկայացում, կրթահամալիրի ներկայացում):
15:00 - 16:00  ճաշ
16:30 - 18:00  այցելություն Հին Գորիս
18:00 - 20:00  Քայլարշավ Գորիսում
20:00 - 20:30   ընթրիք
21:00    Օրվա ամփոփում

Հունիսի 5

8:00 - 8:30    նախաճաշ
8:30 - 9:00   առավոտյան ընդհանուր պարապմունք
9:00 - 11:00   Այցելություն  Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
12:00 - 14:00  Ակսել Բակունցի տուն-թանգարան, ուղեկցում են դպրոցի սովորողները
14:00 - 15:00- Ճաշ
15:00 - 16:00  կլոր սեղան, բանավեճ
16:00 - 17:00  այցելություն Գորիսի պատկերասրահ
18:00 - 20:00  Քայլարշավ քաղաքում, ճոճվող կամուրջ
20:30 - 21:00  Ընթրիք
21:00    Օրվա ամփոփում

Հունիսի 6

8:00 - 8:30  նախաճաշ
8:30 - 9:00   առավոտյան ընդհանուր պարապմունք
9:00 - 11:00  Անտիվիրուս Կոմիտաս
11:30 - 13:00 Այցելություն մանկական գեղագիտական կենտրոնի Գորիսի մասնաճյուղ
13:00 - 14:00  Այցելություն թիվ 3 դպրոց, հրաժեշտ