• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայաստան+Վրաստան=ընկերություն

 

Հիմնական դպրոց, 7-րդ դասարան
Նելլի Հարությունյան

Ապրիլի 14-ը վրացերենի տոնն է: Այս տարի Վրաստանի մեր բարեկամները որոշել էին այդ տոնը Հայաստանում նշել:Մարմարյա սրահը լիքն էր հյուրերով: Ըստ ծրագրի` հյուրերին պետք է ցույց տայինք մայրաքաղաքը: Սկզբում այցելեցինք Երևան քաղաքի պատմության թանգարան, որտեղ շատ հետաքրքիր բաներ տեսանք և իմացանք: Ինձ թվում է` վրացիների համար էլ էր հետաքրքիր: Հենց այնտեղ ծանոթացանք Վրաստանից ժամանած 2 աղջիկների հետ, որոնց երկուսի անունն էլ Աննա էր. շատ լավ աղջիկներ էին:Հետո մի քիչ զբոսնեցինք Կարապի լճի շրջակայքում: Տիար Բլեյանը հյուրերին ներկայացնում էր քաղաքը և ասաց, որ Կարապի լճում ամռանը կարապներ են լինում, իսկ վրացիներից մեկն էլ մեր դասղեկին հարցրեց. <<Իսկ ձմռանն այստեղ պինգվիններ են ապրում, չէ՞>>: Ոսուցչուհին պատասխանեց. <<Ո´չ, այստեղ ձմռանը սահում են>>: Եվ այդպես զրուցելով ու ծանոթանալով` հասանք Խամաճիկների թատրոն, դիտեցինք հետաքրքիր ներկայացում` <<Արքայադուստրը սիսեռահատիկի վրա>> վերնագրով: Հետո գնացինք Պոնչիկանոց, ուռա~, ուռա~...

Երեխաներին, կարծում եմ, ամենաշատը Պոնչիկանոցը դուր եկավ: Ափսոս, որ փղիկն այնտեղ չէր: Պոնչիկանոցում պոնչիկների հյուրասիրություն էր: Ինչպես միշտ շատ համեղ էին: Իսկ հետո վերադարձանք մեր սիրելի կրթահամալիր, որտեղ տրամադրությունը շա~տ տոնական էր. պարեցինք, երգեցինք, նվագեցինք…

Շատ լավ օր էր, և ուրախ եմ, որ մասնակիցը դարձա այդ ամենի:

Հայաստան+ Վրաստան=ընդմիշտ ընկերներ: