• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում 2014-2015 ուստարվա ավարտական աշխատանքի, «Ուսումնական ամառ» նախագծերի մեկնարկի մասին

Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների սովորողների և նախակրթարանների սաների՝ 2014-2015 ուստարվա ուսումնական պլաններով, ուսումնառության պայմանագրերով և կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հունիսյան ուսումնական աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.

  1. մայիսի 27-ից.
  • «Ուսումնական ամառ» նախագծերի համակարգող նշանակել Կարինե Պետրոսյանին՝ ազատելով Նոր դպրոցի ղեկավարի պարտականություններից.
  • Առնոլդ Բլեյանին նշանակել ուսումնական ճամբարների կազմակերպիչ՝ ազատելով «Սեբաստիա» մարզամշակութային կենտրոնի ղեկավարի պարտականություններից.
  • Գոհար Բալջյանին նշանակել Հիմնական դպրոցի կազմակերպիչ՝  ազատելով դպրոցի ղեկավարի պարտականություններից.
  • Նաիրա Նիկողոսյանին նշանակել Նոր դպրոցի ղեկավար՝ ազատելով կրթահամալիրի փոխտնօրենի պարտականություններից.
  • Հռիփսիմե Առաքելյանին նշանակել Հիմնական դպրոցի ղեկավար.
  1. կրթական ծրագրերի ուսումնական պլաններով, սովորողների ուսումնառության պայմանագրերով որոշված հունիսյան հանրակրթական բաց դպրոց-ճամբարները (այսուհետ՝ Ճամբար) սահմանված կարգով գործում են հունիսի 1-12-ը. ճամբարների մեկնարկը՝ հունիսի 1-ին, ժամը 9:00, առավոտյան ընդհանուր պարապմունքներով, ավարտը՝ հունիսի 12-ին, ժամը 15:15, ընդհանուր համերգ-մեդիապարապմունքով.
  2. ճամբարի պետեր նշանակել Նաիրա Նիկողոսյանին (Նոր դպրոց), Տաթև Բլեյանին (Դպրոց-պարտեզ), Արմինե Թոփչյանին (Գեղարվեստի կրտսեր դպրոց), Հռիփսիմե Առաքելյանին (Հիմնական դպրոց), Շամիրամ Պողոսյանին (Միջին դպրոց), Մարթա Ասատրյանին (Ավագ դպրոց-վարժարան), Անահիտ Մելքոնյանին (Արհեստագործական ավագ դպրոց), Մարգարիտ Սարգսյանին (Գեղարվեստի ավագ դպրոց).
  3. ճամբարների պետերի ներկայացմամբ հաստատել ճամբարների աշխատանքի հիմնական ուղղությունները, ռեժիմները.
  4. նախադպրոցական սաների «Ամառային պարտեզը» գործում է հունիսի 1-ից օգոստոսի 31-ը. դպրոցներ ղեկավարների, Աիդա Պետրոսյանի ներկայացմամբ հաստատել ամառային բաց լողափի, լողուսուցման կազմակերպման կարգը.
  5. կրթական ծրագրերի ուսումնական պլաններով, սովորողների ուսումնառության պայմանագրերով որոշված ստուգատեսային բաց ճամբարը կրթահամալիրի դպրոցներում գործում է հունիսի 15-19-ին. ճամբարի մեկնարկը՝ հունիսի 15-ին, ժամը 9:00, Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահում, առավոտյան ընդհանուր պարապմունքով, ավարտը՝ հունիսի 19-ին, ժամը 15:15, ընդհանուր համերգ-մեդիապարապմունքով.
  6. ստուգատեսային ճամբարի պատասխանատու համարել ստուգատես փառատոների ղեկավարներին՝
  • թարգմանչական ստուգատես՝ Իրինա Ապոյան
  • թատերական թառատոն՝ Սարգիս Արզումանյան
  • «Ռեզոնանս» երաժշտական փառատոն՝ Կարեն Խաչատրյան
  • «Մեկ կադր, մեկ հայացք» կինո-ֆոտո փառատոն՝ Անի Սարգսյան.
  • «Արտ-միջավայր»՝ Գրիգոր Խաչատրյան.
  1. ստուգատեսների ղեկավարների ներկայացմամբ հաստատել ստուգատեսային բաց ճամբարի ծրագիրը և աշխատակարգը.
  2. քոլեջի 1-ին, 2-րդ կուրսերի ուսանողները քոլեջի ղեկավարի բաշխմամբ մասնակցում են ճամբարների և ամառային պարտեզների գործունեությանը` որպես ճամբարի, պարտեզի ղեկավարի օգնականներ.
  3. ճամբարներում սնունդը կազմակերպվում է կրթական օբյեկտների խոհանոցներում, սահմանված կարգով` ծնողների և աշխատողների միջոցներով.
  4. ճամբարի պետերը, սահմանված կարգով ենթակայքում հրապարակում են ճամբարների ծրագրերը՝ ըստ ջոկատների.
  5. ստուգատեսային ճամբարի՝ Արցախից, Վրաստանից և ՀՀ մարզերի դպրոցներից մասնակիցների գիշերակացը սահմանված կարգով կազմակերպվում է կրթահամալիրի փոխանակումների կացարաններում.
  6. գրասենյակների ղեկավարները հրամանին անհատապես ծանոթացնում են սովորողներին, նրանց ծնողներին, կրթահամալիրի աշխատողներին, դպրոցների ղեկավարները՝ անհրաժեշտության դեպքում պարզաբանում դրանք։

Հիմք՝ կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարվա օրացույց, ուսումնական պլաններ, սովորողների ուսումնառության պայմանագրեր, Կարինե Պետրոսյանի, Գոհար Բալջյանի, Նառա Նիկողոսյանի, Հռիփսիմե Առաքելյանի դիմումը:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան