• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվ կրկին մեր ընկեր Էլիզաբեթը՝ Իտալիայից...

eTwinning Plus հանրակրթական ծրագրի շրջանակներում մասնակցելով "Different cities-one family" նախագծին, հաճախ ենք ներկայացնում Կրթահամալիրի ստուգատեսներն ու փառատոները:
Այս անգամ էլ պատմել էինք Էկոտուր 2015-ի մասին և մի փոքր ուշացումով բայց ստացել մեզ արդեն հարազատ դարձած Էլիզաբեթ Սկալիոնիի (Էլիզաբեթը Հանրակրթական Դիջիթեք 2015-ի խրախուսական մրցանակակիր է) և իր սովորողների իրականացրած "Իրականացնենք երկու միլիարդ կանաչ գործ" նախագծի մասին պատմող նյութը: Իտալական Վինոլա քաղաքի Կալվինոյի անվան դպրոցի 6-րդ դասարանցիները իրենց էկոլոգիայի դասընթացի շրջանակներում իրականացրել են իրենց շրջապատող փողոցների և քաղաքին հարակից Բրոդանո գյուղի մաքրման աշխատանքները: