• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լավ լուր Պիետրո Շաքարյանից

Ողջույն բոլորին,

Լավ լուր ունեմ.

Արման Ամիրխանյանը «Գյուլբենկյան հիմնադրամից», որը մեծապես աջակցել է Հայաստանում արված իմ հետազոտական աշխատանքներին, այնքան է տպավորված եղել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին պատմող իմ ավարտական թեզով, որ ուղարկել է այն«Գյուլբենկյան հիմնադրամի» հայկական համայնքների բաժնի տնօրենին: Ըստ այդ բաժնի կայքի՝ հայկական համայնքների բաժինն աշխատում է, որպեսզի «...հայ ժողովրդի համար կենսունակ ապագա ստեղծի այնտեղ, որտեղ իր լեզուն ու մշակույթը պահպանվում և արժևորվում են»:

Բաժնի տնօրենը Ռազմիկ Փանոսյանն է՝ արևմուտքի նշանավոր հայագետ, որի Հայոց պատմությանը վերաբերող  «TheArmenians: From Kings and Priests to Merchants and Commissars. Հայերը՝ թագավորներից ու հոգևորականներից մինչև վաճառականներ ու կոմիսարներ»-ը իմ մշտապես սիրելի գրքերից մեկն է:

Կրկնում եմ, որ սա լավ լուր է և՛ իմ ավարտական թեզի, և՛ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համար:   

Լավագույն ցանկություններով,

Պիետրո