«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Դեռ երկու տարի առաջ երազում էի ծագումնաբան դառնալ՝ բժշկական գենետիկայով զբաղվել, հայտնաբերել Դաունիզմի բուժումը (21-րդ քրոմոսոմի խախտում), և որ ամենակարևորն է՝ Հայաստանում բարեգործական կլինիկա բացել, որտեղ կզբաղվեին բժշկական գենետիկայով (այդ ցանկությունն ինձ մոտ առաջացել է Հայաստանի միակ գենետիկայի կենտրոնը տեսնելուց հետո): Սակայն, Հայաստանի պայմանները թույլ չեն տալիս այդ ոլորտում համապատասխան գիտելիքներ ստանալ, քանի որ չունենք համապատասխան սարքավորումներ և վերապատաարաստված անձնակազմ, որը կկարողանա գիտելիքներ փոխանցել։