• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կամք առ կյանք» ցուցահանդես

«Կամք առ կյանք» ցուցահանդեսի բացումը ապրիլի 22-ին, ժամը 15:00-ին, Գյումրիի «Ստիլ» պատկերասրահում:



Իր հազարամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդն անցել է բազմաթիվ փորձությունների, մեծ ոգևորությունների և խոր հիասթափությունների միջով: Սակայն ստեղծագործական կենսահաստատման մեծ կամքը կարողացել է պահպանել նույնիսկ այնպիսի ծայրահեղ ճգնաժամային պահերին, ինչպիսին էին Առաջին աշխարհամարտի տարիները: 20-րդ դարի առաջին գենոցիդիտը վերապրած ժողովուրդը ընդամենը մի քանի տարի հետո ստեղծեց իր ազգային պետությունը ու էլի որոշ ժամանակ անց մեծ ոգևորությամբ մասնակիցը դարձավ համարձակ և հանդուգն մի նախագծի, որը հայտնի է իբրև աշխարհում առաջին կոմունիստական հասարակության կառուցման փորձ: 

«Կամք առ կյանք» ցուցահանդեսը պատեհություն է ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների միջոցով ներկայացնել հայ ժողովրդի կենսահաստատ ու ստեղծագործական մոտեցումը իր անցյալի հանդեպ: Այն առավել ևս կարևոր ենք համարում ներկայացնել Գյումրի քաղաքում, որը հայտնի է իր մշակութային ու արվեստային հարուստ անցյալով, որի շնորհիվ ստեղծվել է մի յուրօրինակ փորձառություն՝ դիմակայելու աղետներն ու արհավիրքները ստեղծագործական ու արվեստային նախաձեռնությունների միջոցով:

«Կամք առ կյանք» նախագծի շրջանակներում կներկայացվեն ինչպես Գյումրիում ապրող և ստեղծագործող, այնպես էլ Հայաստանի տարբեր քաղաքաների և Սփյուռքի չորս տասնյակից ավելի առաջատար արվեստագետների ստեղծագործություններ:

Համադրող՝ Արման Գրիգորյան, սոկուրատոր՝ Վահագն Ղուկասյան

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ 

1. Կարինե Մացակյան 

2. Արարատ Սարգսյան

3. Սարգիս Համալբաշյան

4. Դավիթ Կարեյան

5. Ռուբեն Գրիգորյան

6. Դիանա Հակոբյան

7. Արման Գրիգորյան

8. Վահագն Ղուկասյան

9. Կարեն Բարսեղյան

10. Հերիքնազ Գալստյան

11. Թենի Վարդանյան

12. Արևիկ Արևշատյան

13. Արթուր Սարգսյան 

14. Տիգրան Մուրադյան 

15. Վահագն Համալբաշյան

16. Անի Գևորգյան 

17. Գրիգոր Խաչատրյան 

18. Քիքի (Գրիգոր Միքաելյան)

19. Սև (Հենրիկ Խաչատրյան)

20. Սոնյա Պալասանյան

21. Կարեն Ալեքյան 

22. Լևոն Ֆլջյան 

23. Աննա Բարսեղյան 

24. Ազատ Սարգսյան 

25. Արշակ Սարգսյան

26. Սարգիս Հովհաննիսյան 

27. Սոնա Աբգարյան 

28. Անի Ավետիսյան 

29. Հարություն Ալեքսանյան

30. Գագիկ Չարչյան 

31. Մոկո (Մարիամ Խաչատրյան ) 

32. Վահան Ռումելյան

33. Եվգինե Մարտիրոսյան 

34. Հովհաննես Մարգարյան 

35. Սամվել Բաղդասարյան

36. Խաչատուր Մարտիրոսյան

37. Նարեկ Ավետիսյան 

38. Նանա Արամյան

39. Համազասպ Պիճիկյան 

40. Տիգրան Խաչատրյան

41. Արփի Թոքմաջյան 

42. Աշոտ Աշոտ

43. Աշոտ Հարությունյան   POSTS