• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոն

2015թ. սեպտեմբերի 25-ից 27-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը կիրականացնի «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը: Փառատոնի նպատակներն ու խնդիրներն են Սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը, կոմիտասյան արվեստը հանրահռչակելը, մշակույթի միջոցով Հայոց պահանջատիրության մասին բարձրաձայնելը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանն աջակցելը և ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը:

Փառատոնին կարող են մասնակցել սփյուռքյան երգչախմբերն ու անհատ կատարողները (երաժիշտներ, երգիչներ և այլք):

Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:

ՀՀ սփյուռքի նախարարությունը «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի շրջանակներում պատրաստ է հոգալու որոշ մասնակիցների (ովքեր ունեն կեցության կարիք) սննդի և կեցության ծախսերը (հնարավոր է, որ գիշերակացը ապահովվի 3-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային, հոսթելային սենյակներում՝ 3 օր), տրամադրելու համապատասխան դահլիճներ, ապահովելու փոխադրամիջոցներով և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով, իրականացնելու միջոցառումների կազմակերպական աշխատանքները: 

 ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է Ձեզ աջակցել նաև ՀՀ մուտքի արտոնագրի անվճար ձեռքբերման հարցում: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք տեղեկացնել ժամանումից առնվազն 1 ամիս առաջ:

Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտերի ձևերը և ուղարկել [email protected] կամ [email protected] հասցեներով: Մասնակից խմբերը և անհատները պետք է ներկայացնեն մինչև 20 րոպե տևողությամբ համերգային ծրագիր (3-5 համար), վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ելույթների տեսագրություն, բուկլետ, նկարներ, ցուցապաստառ և այլն: Փառատոնի անցկացման վերջնական ծրագիրը հնարավոր կլինի կազմել հայտերը ամփոփելուց հետո: Տվյալ խմբի կամ անհատի մասնակցությունը երաշխավորվում է, եթե նրա կողմից ներկայացված հայտը ստացվել է մինչև 2015 թ. մայիսի 1-ը:

Համայնքային բոլոր երգչախմբերին և անհատ կատարողներին կոչ ենք անում միանալ մշակութային այս շարժմանը և դառնալ հայրենիքում կազմակերպվող համահայկական փառատոնի մասնակիցը, նպաստել համահայկական մշակութային փոխգործակցությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գրասենյակ` զանգահարելով` +37410 585601, 37460 500610 (112) հեռախոսահամարով կամ անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելով www.imhayastan.am կայքէջում:

Աղբյուրը: