«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիության Թբիլիսիի Գլդանի կազմակերպության նախագահ Վիկտորյա Բալավաձեի հրավերով մարտի 25-28-ը հեղինակային կրթական ծրագրերի ներկայացման, տարածման 2015թ-ի աշխատանքների շրջանակներում կրթամշակութային նախագիծ իրականացնելու նպատակով.
- «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համակարգող նշանակել Նաիրա Նիկողոսյանին, օգնական՝ Առնոլդ Բլեյանին.
- «Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի հանրային հաշվետվություն» ծրագրի համակարգող նշանակել Հռիփսիմե Առաքելյանին, օգնական՝ Էլինա Սիմոնյանին.
- Սյուզի Մարգարյանին, Անի Սարգսյանին՝ մինչև մարտի 16-ը պատրաստել երգչախմբի մասին պատմող 1-1,5 ր հոլովակ:
- Կարինե Բաբուջյանին՝ մինչև մարտի 20-ը ակտիվացնել, ամբողջացնել «Սեբաստացիներ» ուսուցչական բլոգը.
- փոխանակման իրերի պատասխանատու ճանաչել Գոհար Եղոյանին.
- տեխնիկայի պատասխանատու (համակարգիչ, ձայնագրիչ, պրոյեկտոր, ձայնային ուժեղացուցիչ, երգերի ձայնագրում) ճանաչել Կարեն Խաչատրյանին.
- Կարինե Մացակյանի, Նառա Նիկողոսյանի ներկայացրած էսքիզներով մինչև մարտի 18-ը ձեռք բերել և պատրաստել երգչխմբի մասնակիցների համար նոր հագուստներ.
- Հասմիկ Թոփչյանին՝ մինչև մարտի 18-ը ներկայացնել«Կարդում ենք…» նախագծի ամփոփման ծրագիրը.
- Կարինե Մացակյանին, Նաիրա Նիկողոսյանին՝ մինչև մարտի 20-ը տպագրել երգչախմբի համերգային ծրագիրը, ազդը.
- համակարգողների ներկայացմամբ հաստատել մասնակիցների ցուցակներն (հավելված 1), ծրագրերը (հավելված 2).
- մասնակիցների մեկնումը մարտի 25-ին, ժամը 09:00 Ս. Երրորդություն եկեղեցու մոտից, վերադարձը՝ մարտի 28-ին մինչև 20:00:
- մասնակիցների տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության, մասամբ՝ մասնակիցների միջոցներով.
- մասնակիցների գիշերումը և սնունդը հյուրընկալող կողմի հաշվին՝ Վրաստանի ազատ արհմիության «Ծխնետի» հյուրատանը:
- «Սեբաստացի TV»-ի, Կինո-ֆոտո ակումբներին՝ նախագծերի ընթացքը և արդյունքները լուսաբանել mskh.am-ում, ստեղծել օրերի մասին պատմող ֆիլմ:
- հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր մասնակիցներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան