• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորում ենք Հովհաննես Ալեքյանին

Անգլախոսների ակումբը շնորհավորում է Հովհաննես Ալեքյանին՝ Դիլիջանի միջազգային քոլեջը ընդունվելու կապակցությամբ: Դա մեծ ձեռքբերում է Հովհաննեսի համար, քանի որ ամբողջ աշխարհում հայտարարված մրցույթային երեք փուլերում հաղթող է ճանաչվել և այս քոլեջը ավարտելուց հետո կարող է կրթությունը շարունակել աշխարհի ամենահեղինակավոր համալսարանների մագիստրատուրաներում ըստ իր ընտրության: Սա նաև պատիվ է բերում մեր կրթահամալիրին, քանի որ Հովհաննեսը դեռ նախակրթարանից մինչև Ավագ-դպրոց վարժարան սովորել է մեր կրթահամալիրում՝ առանց որևէ մասնավոր դասնթացներ ստանալու: Շնորհավորում ենք նաև նրա ծնողներին՝ մեր կրթահամալիրին հարազատ Նաիրա Դալուզյանին և Արտեմ Ալեքյանին: