• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իր ժամանակների այլընտրանքը

«Վերք Հայաստանի» վեպը պատմական է համարվում: Պատմակա՞ն է որ: Սյուժեի առումով իհարկե պատմական է: Հիմա կասեք՝ վեպի ժանրը ուրիշ ինչի՞ց են որոշում: Եվ ճիշտ է հարցադրումը, և պատասխանն էլ ակնհայտ է՝ սյուժեից, բա՛յց (էստեղ մի մեծատառագիր բայց կգրեի, թե մեծատառերով գրելը աչքիս հաճելի լիներ)… Վեպն ունի առաջաբան, որտեղ, ըստ գրականագիտական վերլուծությունների, ներկայացված է վեպի բովանդակությունը, գաղափարը: Ոչ գրականագիտական աչքը, որ բնորոշումներ տալ չի սիրում, կարդալիս հասկանում, նկատում է, որ Աբովյանը իր վեպի առաջաբանում առավել շատ առաջ է քաշում ոչ թե իր վեպի, այլ հայ գրականության ապագայի հետ կապված մի քանի լուրջ ու արժեքավոր հարցեր: 

Հեղինակ՝ Վիկա Մարկոսյան, 12-րդ դաս.

Անդրադարձը՝ Լուսաստղում: