• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հա´մ, հա´մ, հա´մ, քանի՞ ժամ, ախպեր, ես էսպես մնամ…

Կիրակին-երկուշաբթին հագեցած օր էր. ես՝ իմ հայտարարած ստուգատեսով և´ հիացած էի, և´ ձեռքը կրակն էի ընկել՝ կարդալու-տեսնելու-լսելու որքա՜ն նյութ. ագահի պես աշխատում էի համակարգչի մկնիկով, որ հասցնեմ համ Թումանյանի մասին ֆիլմերը դիտեմ, համ «Շողակաթ TV»-ի «Արտաքսման կիրակին», համ Մարիամ-սովորողի հեղեղին դիմանամ Թումանյանական, համ նրա ուսուցիչ Նունե Մովսիսյանի… հա՜մ, հա՜մ, հա՜մ, քանի՞ ժամ, ախպեր, էսպես նստած ես մնամ:

Կարդացեք, տեսեք, լսեք կրթահամալիրի տնօրենի փետրվարի 24-ի գիրը: