• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարզական ստուգատեսը ձյունառատ Ծաղկաձորում

Ինչպես խոստացել էինք մեր ճամբարային ծրագրում, բնագիտատեխնիկական և մարզական ստուգատեսները պետք է իրագործեինք Ծաղկաձորում: Առաջինը իրագործել էինք, իսկ երկրորդը անակնկալով էր. հանկարծ Ծաղկաձորում հայտնվեց Ալինա Թումասյանը, սա արդեն հաջողություն էր: Ալինան բոլորիս անակնկալի բերեց, ոնց-որ մեզ համար եկած լիներ, միասին էլ անցկացրեցինք ստուգատեսը, որին մասնակցում էին Միջին դպրոցի 6-9-րդ դասարանի սովորողներ: Մութն արդեն ընկնում էր, նկարահանումը, որն իրականացնում էր Արման Մարտիրոսյանը, սկսեց դժվարանալ և մենք բոլորս սկսեցինք մեր բջջային հեռախոսներով լուսավորել նկարահանումը, բայց դա ավելի հետաքրքիր է դարձրել ֆիլմը: Ֆիլմը պատրաստել ենք այնտեղ, բայց հյուրանոցի ինտերնետը խնդիրներ առաջացրեց թողարկման հետ կապված: Սա էլ ստուգատեսային ֆիլմը: