• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մամուլի հաղորդագրություն. հրավիրում ենք «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի ասուլիսին

Համագործակցության նոր նախագիծ Երևանի և Թբիլիսիի հանրակրթական հաստատությունների միջև

2015թ. հունվարի 11-14 Վրաստանի  մայրաքաղաք Թբիլիսիի թթ․118, 119, 120, 167, 132 դպրոցների ուսուցիչների և սովորողների 49 հոգիանոց խումբը  Վրաստանի հանրակրթական հաստատությունների հետ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ»  ծրագրով Վրաստանի կրթության և գիտության աշխատողների ազատ արհմիության նախաձեռնությամբ և աջակցությամբ հունվարի 11-ից  Երևանում է՝ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում: Վրացի  գործընկերները ծանոթանում են կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերին, դրանց կազմակերպմանը, մասնակցում ուսումնական պարապմունքների, քննարկումների և համատեղ սեմինարների, ծանոթանում 2015թ. հունվարի 26-30-ին կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ աջակցությամբ կազմակերպվող  «Հանրակրթական Դիջիթեք. թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ամենամյա 7-րդ, բնագիտա-տեխնիկական ամենամյա 2-րդ  ստուգատեսներին: Վրաստանցի սովորողները կրթահամալիրի վրացախոսների ակումբի հետ իրականացնում են  «Հայ-վրացական ամանոր» միասնական տոնական համերգ ուսումնական նախագիծը: Կրթահամալիրի «Սեբաստացի» TV-ն,  Art TV-նև հանրային հեռուստատեսության «Առավոտ լուսո» ծրագիրը պատրաստում են հաղորդումներ վրաց գործընկերների մասնակցությամբ:

Երեկոները թբիլիսցի սովորողներն ու ուսուցիչները երևանցի գործընկերների հետ զբոսնում են տոնական Երևանում և Էջմիածնում, այցելում թանգարան, Էջմիածնի գանձատուն: Կրթահամալիրի ու վրաց գործընկերների եռօրյա գործունեության մասին կարող եք կարդալ  mskh.am-ում:

Այցելությունը հունվարի 14-ին ավարտվում է կրթահամալիրի մեդիակենտրոնում մամուլի ասուլիսով, որի ընթացքում կստորագրվի «Հայ-վրացական  հանրակրթական կամուրջներ» ծրագրով նոր համաձայնագիր:

Սիրով հրավիրում ենք հունվարի 14-ին, ժամը 11.30, մասնակցելու «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի հերթական ասուլիսին և համաձայնագրի ստորագրմանը: Այդ օրը տրվում է նաև նշված ուսումնական ստուգատեսների հայտերի ընդունման մեկնարկը:

Լրագրողներին և լրատվամիջոցներին խնդրում ենք հայտագրվել «Կարծիքներ» բաժնում:

Կրթահամալիրի լրատվական կենտրոնը

Հասցե` Րաֆֆու 57, Ս. Երրորդություն եկեղեցու դիմաց: Հեռախոս` 74 72 46