• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կենսաբանություն

1-ԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ
Կենսաբանություն  
1.Ինչ է ֆոտոսինթեզը: Սահմանիր.
Պատասխան ____________________________________
2.Գրիր ֆոտոսինթեզի ռեակցիաների գումարային հավասարումը.
 Պատասխան-________________________________________
3.Ընդգծիր ճիշտ պատասխանը
Քեմոսինթեզի համար անհրաժեշտ էներգիան ստացվում է .
1.արեգակի լույսից
2.անօրգանական նյութերի օքսիդացումից
3.ջրի մոլեկուլի քայքայումից
4.օրգանական նյութերի օքսիդացումից
4.Ըստ կառուցածքի արյան անոթները լինում են
Պատասխան
1.____________________________________________
2._________________________________________
3._________________________________________
5.Ավելացրու պակասող բառերը
Արմատի միջոցով բույսը հողից ներծծում է ________________________________
6.Որոշիր արյան շրջանառության մեծ շրջանում արյան շարժման ուղղությունը`ճիշտ դասավորելով թվարկվող օրգանների համարները.
1.մարմնի զարկերակներ
2.աջ նախասիրտ
3.ձախ փորոք                 
4.աորտա
5.մարմնի մազանոթներ
6.ստորին սիներակ
7.Բջջի բաղադրության մեծ մասը կազմում են.
1.սպիտակուցները
2.ջուրը և հանքային աղերը
3.ածխաջրերը և ճարպերը
4.նուկլեինաթթուները:
8.Սպիտակուցի մոնոմերներ  են.
1.գլյուկոզն ու գլիցերինը
2.չհագեցած ճարպաթթուները
3.ամինաթթուները
4.նուկլեոտիդները
9.Օսլայի մոնոմերներն են.
1.գլյուկոզը և սախարոզը
2.գլյուկոզը
3.կաթնաշաքարը
4.գլիկոգենը
10.Քանի որ ճարպի օքսիդանալուց առաջանում է ջուր,ուղտերն անցնելով անապատով` կարող են.
1.2-3 օր ջուր չխմել
2.10-12 օր ջուր չխմել
3.30-40 օր ջուր չխմել
4.80-100օր ջուր չխմել
11.Որո՞նք են բջջում գտնվող նուկլեինաթթուները.
Պատասխան--------------------------------------------
12.Ինչպե՞ս են կոչվում նուկլեինաթթուների մոնոմերները.
Պատասխան----------------------------------------------------
13.Որո՞նք են ԴՆԹ-ի կազմության մեջ մտնող ազոտային հիմքերը:
14.Կենդանի բջջիջներում բացակայում է(են) .
1.հարթ էնդոպլազմային ցանցը
2.պլաստիդները
3.միտոքոնդրիումները
4.Գոջիի ապարատը
15.Ընդգծիր այն օրգանոիդները ,որոնք պարունակում են ԴՆԹ.
կորիզ
հատիկավոր էնդոպլազմային ցանց
հարթ էնդոպլազմային ցանց
քլորոպլաստ
վակուոլ
Գոլջիի ապարատ
Միտոքոնդրիում
Լիզոսոմ
16.Ռիբոսոմների կազմության մեջ մտնում է.
1.ռ-ՌՆԹ
2.ի-ՌՆԹ
3/փ-ՌՆԹ
4.ցակացած տեսակի ՌՆԹ
17.Բջջի բոլոր օրգանոիդները և կորիզը միմյանց հետ միավորում են շնորհիվ
1.Գոլջիի ապարատի
2.պլազմային թաղանթի
3.ցիտոպլազմայի
4.կորիզի
18.Ճի՞շտ է   այն պնդումը, որ ատոմային մակարդակի վրա օրգանական և անօրգանական աշխարհի քիմիական բաղադրության միջև տարբերություն չկա:
Այո
Ոչ