• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա տեքստ

....Ինձ պետք չեն էդ ռիտուալները սեղանի շուրջ՝ ամբողջ պաթոսով ու պարտականության  զգացումով, որով պատրաստվում ենք սեղաններին ու ուտելու պարզունակ գործողությանը: Կյանքի իմաստն ուտելիքն է, ուտելը, հուշում է իմ սիրելի հոգեբանը, բայց, Յուռա, մի՞թե դու չէիր այն մտքի հեղինակը, թե սկզբնական փորներս լցնելու ցանկությանն ավելանում է լրացուցիչ ցանկությունների ավելցուկ, ինչն էլ պայմանավորում է մարդու էվոլյուցիան, հետևապես՝ առհասարակ էվոլյուցիան: Ասում էիր՝ քարանձավաբնակ մարդու երջանկությունն ուտելիքով էր պայմանավորված...

...Ինձ մեկ-մեկ սկսում է թվալ, թե դու հորինված ես մեծերի համար, փոքրերն իրենց նվերներն այսպես, թե այնպես ստանում են, իրենց  համար ցանկացած օր էլ կարող է տոն դառնալ, իրենք էս ռիտուալիզացիայի կարիքը չունեն ուրախ լինելու համար …մեծերի համար, իրենց իմֆանտիլիզմի կածրացումն ես, ֆիզիկական ձևի մեջ…

*     *     *

Գեղեցիկը:

( 23:59) Մենք կապրենք Լապլանդիայում, որտեղ ձմեռն ինն ամիս է տևում: Կապրենք ներկված փայտե խրճիթում, կխմենք եղնիկների կաթն ու կտոնենք արևադարձի օրը: Ծառերից պատառաքաղեր ու երկաթե ամաններ կկախենք՝ չար ոգիներին վախեցնելու համար,  եղնիկները կքայլեն մեր հետևից: Կուտենք սնկերը, որ աշնանն ենք հավաքել ու տեսիլքներ կունենանք…

Ամբողջական ամանորյա տրագիկոմեդիան կարդացեք Լուսաստղում:

Հեղինակ՝ Նինա Մամարյան, 12-րդ դաս.