• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Ծննդյան կատարյալ նվերը

 Երրորդ պատմություն. "Սուրբ ծննդյան կատարյալ նվերը", անգլերենից հայերեն թարգմանեց Աննա Մկրտչյանը

Հիշում եմ, երբ փոքր երեխա էի, Սուրբ Ծննդյան առավոտյան միշտ աստիճաններով ցած էի վազում և տոնածառի մոտ փնտրում էի ամենամեծ տուփը: Ես միշտ հավատում էի, որ ամենամեծ տուփի մեջ ամենաթանկ ու ամենալավ նվերն է լինելու:

Բայց, ինչպես գիտենք, ժամանակը հրաշքներ է գործում երիտասարդի հոգու ու մտքի հետ, և ես շուտով հասկացա, որ ամեն մի նվեր հատուկ է, եզակի և իմաստալից: Իրականում ամենից շատ այն նվերներն են հիշվում, որոնք սրտից են բխած, ինչպիսիք են օրինակ, մորս գործած սվիտերները կամ շարֆերը: Սուրբ Ծննդյան տոնի էությունը նվերները չեն, այլ թե ինչ սիրով ու մտքերով են տրվել այդ նվերները: Այս տոներին ես արդեն օրհնվել եմ՝ստանալով ամենագեղեցիկ ու զարմանահրաշ նվերն ամբողջ աշխարհում՝ իմընկերուհի Անժելային: Բայց ես գիտեմ, որ Սուրբ Ծննդյան  տոնի էությունը կարելի է գտնել մի բան «տալու» մեջ, այլ ոչ՝ "վերցնելու": Այսպիսով ինքս ինձ խոստացա, որ կփնտրեմ ու կգտնեմ ամենազարմանահրաշ նվերը այս զարմանահրաշ աղջկա համար:

Ես շատ օրեր ծախսեցի փնտրելով մարդաշատ խանուներում և թերթելով ապրանքանիշերի գովազդային գրքերը, բայց ոչինչ չկարողացա առանձնացնել: Ծննդյան տոները արագ մոտենում էին, և ես սկսեցի մտածել, թե արդյոք ես երբևէ կգտնեմ այդ կատարյալ նվերը: Ես որոշեցի մի վերջին անգամ փորձել գտնել այն տոնավաճառում: Միգուցե ես անցել էի կրպակների կողքով ու չէի նկատել: Մի խանութից մյուսն էի դանդաղորեն անցնում, և ոչ մի բան չգրավեց իմ ուշադրությունը: Հուսախափ ու պարտված քայլերս դանդաղ ուղղեցի դեպի տոնավաճառի ելքը: Բայց նախքան դռներին հասնելը ես հանկարծ գտա այդ «կատարյալ» նվերը:    

Ոչ′, այս նվերը թանկարժեք իրերի հանրախանութում չգտնվեց:  Այն չի փաթեթավորվի գունավոր փաթեթավորման թղթով ու ժապավեններով: Փաստորեն այս նվերը հնարավոր չէ հետ վերադարձնել, քանի որ անդորրագիր չունի: Այսպիսով, որտե՞ղ գտա այդ նվերը և ամենակարևորը՝ ինչ էր այն:  

Ես գտա այն մեծահասակ մի զույգի աչքերում, ովքեր բռնել էին միմյանց ձեռքերը և նայում էին իրար, ես լսեցի այն մի պապիկի և թոռնիկի երկխոսության մեջ հանդիպող բառերից, և ես նաև տեսա այն մի նոր մայրացած երիտասարդ կնոջ հպարտ պահվածքի մեջ:  

Այո′, այդ նվերը ՍԵՐՆ է: Ուրեմն, Անժելա, այս Ծննդյան տոներին ես ԻՄ ՍԵՐՆ եմ նվիրում քեզ և վստահ եմ , որ դու միշտ այն քո մոտ կպահես:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ, Անժելա: Ես քեզ սիրում եմ:

Ջոզեֆ Մ. Ռեբեկի, Նյու Ջերսի   

Աղբյոււրը` http://www.motivateus.com/stories/GIFT.HTM