• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցը թող քննություններին պատրաստվելու համար չլինի

Ղարիբյան Սիրանուշ, 11-րդ դասարան

11-րդ դասարանի աշակերտներին արդեն հուզում է ուսումնական հաստատություն ընդունվելու հարցը: Լինելով 11-րդ դասարանցի` հասկանում եմ իմ հասակակիցներին: Ուսումնական վերջին տարիները վայելելու փոխարեն ամեն օր վազում են կրկնուսույցի մոտ, մտածելով` չէ որ պետք է բուհ ընդունվեմ:

Մի պահ պատկերացնենք դպրոցը առանց ավարտական քննությունների: Իմ կարծիքով շատ լավ կլինի, որովհետև չի խանգարվի մեր ներվային համակարգը, չենք զոհի մեր առողջությունը ամեն օր, անգամ ուտել չհասցնելով այստեղից այնտեղ պարապմունքի գնալու, ուշանալու-բացակայելու-չհասցնելու պատճառով արդարանալու համար:

Ես դեմ չեմ կրկնուսուցմանը, բայց կարծում եմ, որ չարժե միանգամից ուղեղը ծանրաբեռնել, որ քննություններից հետո պարապմունքի ժամանակ ձեռք բերած գիտելիքները, որոնք կիսով չափ անգիր ես արել, մոռանաս (փաստ է, որ հիմնականում այդպես է լինում):
Եթե ավարտական քննություններ չլինեն, ես, մեկ է, կշարունակեմ սովորել նույն կերպ, քանի որ չեմ սովորում քննություններ տալու համար, սովորում եմ ինձ համար, իմ ապագայի համար: Եթե չմտածեի քննությունների մասին, բոլոր առարկաներից կանեի ուսումնական աշխատանքներ, կզբաղվեի ինքնակրթությամբ և կունենայի ազատ ժամանակ, որը կտրամադրեի համացանցից հետաքրքիր նյութեր կարդալուն: Ձեռք կբերեի համակարգչային նոր հմտություններ և կանեի ամեն ինչ, որ իմ դպրոցական կյանքից գոհ լինեի:
Շատ մարդկանց գիտեմ, որ ավարտել են բուհ ու չունեն լավ գիտելիքներ, ու մենք հիմա ցանկանում ենք դպրոցի հետաքրքիր ուսումնական լի պահերը թողել ու պարապել: Այս տողերը գրելով, չեմ ուզում ասել, որ առանց գիտելիքների կարելի է ընդունվել բուհ և ավարտել: Դպրոցը մեզ տալիս է այդ գիտելիքները, իսկ մենք պետք է սովորենք ու օգտագործենք դրանք: