• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ավագ դպրոցի խորացված ուսուցման ղեկավարի աշխատակարգ

Ավագ դպրոցի խորացված ուսուցման ղեկավարը (այսուհետ` ղեկավար) մրցութային կարգով ընտրվում է կրթահամալիրում դասավանդողներից կամ մասնագետներից, կամ նրան նշանակում է կրթահամալիրի տնօրենը` խորհրդակցելով ավագդպրոցի ղեկավարի և համապատասխան ուսումնական կենտրոնի ղեկավարի հետ: Ղեկավարի աշխատաժամանակը հաշվառվում է դասավանդողի (մասնագետի) աշխատաժամանակում: Խորացված ուսուցման ղեկավարման համար «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից կարող է նշանակվել ամսական լրավճար: Ղեկավարը սահմանված կարգով կարող է պարգևատրվել:
Կրթահամալիրի տնօրենը, խորհրդակցելով ուսուցողական ծրագրի ղեկավարի, խորացված ուսուցման սովորողների հետ, կարող է աշխատողին ազատել խորացված ուսուցման ղեկավարի պարտականություններից:
Ղեկավարը`

  • կազմում, ուսուցողական ծրագրի, ուսումնական կենտրոնի ղեկավարների հետ քննարկում է խորացված ուսուցման դասընթացի ծրագիրը,
  • խորացված ուսուցման ծրագրի մյուս դասընթացները վարողների հետ քննարկում է նրանց ծրագրերը, խորացված ուսուցման դասընթացներով որոշված ուսումնական նյութերը.
  • մշակում է խորացված ուսուցման արդյունքների գնահատման սկզբունքներ.
  • ակտիվորեն մասնակցում է խորացված ուսուցման դասարանների կազմավորման և համալրման աշխատանքին.
  • խորացված ուսուցմամբ սովորել ցանկացողին խորացված ուսուցման ծրագրին և լրացուցիչ կրթության ընտրությանն ուղղված խորհրդատվություն է իրականացնում.
  • ուսումնա-հետազոտական ճամբարներում ղեկավարում է խորացված ուսուցմամբ սովորողների ճամբարային գործունեությունը.
  • կազմակերպում է խորացված ուսուցման (նախասիրության զարգացման) ձմեռային և ամառային ստուգատեսները, օլիմպիադաները.
  • մասնակցում է ուսուցողական ծրագրի ղեկավարի կազմակերպած ծնողական հավաքներին, սեմինարներին, քննարկումներին.
  • կազմակերպում և սովորողների և դասավանդողների հետ ներկայացնում է խորացված ուսուցման ծրագրի կիսամյակային հաշվետվությունը: