• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարևներ Իջևանից

Օրը սկսեցինք, ինչպես միշտ, լավ տրամադրությամբ: Նախաճաշեցինք և ընկանք ճանապարհ: Իսկ ճանապարհը  մեզ տանում էր դեպի Մակարավանք: Աշունը, կարծես, ուղեկցում էր մեզ: Մեր մոտի ջրերը վերջացան և ջուր-ջուր ասելով հասանք Աչաջուր: Աչաջրում ջուր չկար, բայց խանութում՝ ինչքան ասես:

Ծանոթացանք գյուղացիների հետ, գրքեր նվիրեցինք, զրուցեցինք, հարցազրույց վերցրինք:

Հասանք Մակարավանք: Անտառն այնքան գեղեցիկ էր, որ չդիմացանք և սկսեցինք խաղալ աշնան հետ. գլորվեցինք, տերևային անձրևի տակ պտտվեցինք ու պարեցինք: Վերադարձն ավելի արկածային էր: Մեր պնդաճակատ խումբը որոշեց Մակարավանքից գյուղ հասնել քայլելով: Էն էր հա, հասնում էինք գյուղ, մեկ էլ ավտոբուսն եկավ ու կտրեց մեր ճանապարհը: Ճարներս ինչ,, խռով-խռով նստեցինք:

Հիմա հյուրատան ենք, խումբ-խումբ նստած նյութ ենք գրում, որպեսզի երեկոյան, երբ գյուղից ինտերնետ-կրիչ բերեն, միանգամից թողարկենք մեր նյութերը: Բա  մեր հյուրատունը...

Շնորհակալություն Սվետա Ճաղարյանին՝  սիրուն կահավորված հյուրատան համար: Շատ հավանեցինք: