• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թարգմանական նոր բլոգ. Առականի

Տիգրան Աբրահամյանն իր ընկերների՝ Արտակ Նշանյանի, Գեորգի Թևոսյանի, Ռոբերտ Մինասյանի, Արսեն Այվազյանի հետ, սկսել է «Առականի» նախագիծը: Արդեն մեկ ամիս է՝ նրանք օտարալեզու կայքէջերից թարգմանում և arakanimskh.wordpress.com բլոգում մեկտեղում են ամենատարբեր առակներ:  

Նախագծի ղեկավար Տիգրան Աբրահամյանը թարգմանական աշխատանքը նախատեսել է ավարտել դեկտեմբեր-հունվար ամիսներին, որպեսզի կրտսեր դպրոցականների համար ստեղծած «Առականի» բլոգը հասցնեն ներկայացնել Դիջիտեքին: 

Ու, քանի որ բլոգը կրտսեր դպրոցականների համար է, լավ կլիներ, որ նյութերի հետ կցվող նկարները նրանք պատրաստեին: Շնորհակալ կլինենք համագործակցության և առաջարկությունների դեպքում: