• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի ենք հրավիրում այգեպան-մեխանիզատորի

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում այգեպան-մեխանիզատորի:

Աշխատանքի նկարագրությունը.

  • կրթահամալիրի կրթական օբյեկտների ներքին և արտաքին կանաչ տարածքների խնամք և բարելավում.
  • սովորողների հետ կրթահամալիրի երկրագործական ուսումնական նախագծերի մշակում և իրականացում։

Ներկայացվող պահանջները.

  • բարձրագույն, թերի բարձրագույն, միջին մասնագիտական կամ միջնակարգ մասնագիտական (արհեստագործական) կրթություն.
  • մեխանիզատորական («Վլադիմիրեց» տրակտորի վարման, տեխնիկական սպասարկման, հնձիչի, էլեկտրասղոցի օգտագործման) հմտություններ
  • տրակտորիստ-մեքենավարի վկայական:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը ներկայացրեք http://mskh.am/am/node/add/hayt  էլեկտրոնային էջում: Ընտրությունը կատարվում է մեկ շաբաթվա ընթացքում։