Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում կրթահամալիրում իրականացվող ռազմա-մարզական աշխատանքների կազմակերպչի (զինղեկի): Զինղեկի աշխատանքը որոշվում է ՀՀ ԿԳՆ 2011 թ. N 1222-Ն և ՊՆ 2011 թ. N 1356-Ն համատեղ հրամանով։
Կրթահամալիրի զինղեկը կազմակերպում է.
- կրթահամալիրի (դպրոցների) ուսումնական օրացույցներով որոշված ռազմա-մարզական խաղերը.
- կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ռազմա-մարզական բաց ճամբարները.
- ռազմա-մարզական պատանեկան ակումբը.
- կրթահամալիրի մարզական կենտրոնի կազմում գործող հրաձգարանի աշխատանքները, հնգամարտի ուսումնական նախագծեր.
- Արցախի «Ասպետ» ամենամյա ռազմա-մարզական ճամբարին կրթահամալիրի պատանիների մասնակցության նախապատրաստումը։
Ներկայացվող պահանջները.
- բարձրագույն կրթություն
- սպայական կոչում
- ՀՀ զինված ուժերում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ և ՀՀ ոստիկանության ներքին զորքերում ծառայության փորձ
- ուսումնական մեդիահմտություններ.
- իրավական ակտերի իմացություն.
- անգլերենի կամ ռուսերենի իմացություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը ներկայացրեք http://mskh.am/am/node/add/hayt էլեկտրոնային էջում: