• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորական ուղերձ

Մեծարգո պարոն Բլեյան՝ ՀՀ Երևան քաղաքի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչապետ, հարգելի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներ, սիրելի սեբաստացիներ.

ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Ա. Սախարովի անվան համար 8 ավագ դպրոցի տնօրենությունն ու ողջ ուսուցչական անձնակազմը իր շնորհավորանքի ուղերձն է հղում Ձեզ, կրթահամալիրի ուսուցիչներին ու սաներին՝ սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքների օրվա առթիվ:

Ասված է. «Կա գիտելիք ամբարելու ժամանակ և կա գիտելիքը զենք դարձնելու ժամանակ»: Արդ, ցանկանում ենք, որ սեբաստացիները ամենայն ժամ բազմապատկեն իրենց գիտելիքները, որ ժամանակների հոլովույթում մշտատև դարձնեն մեր հպարտ գոյությունը և լույսով զինավառ զվարթությամբ վայելեն հաղթանակների բերկրանքը, քանզի

            Մեզ ելնելու սարեր կան դեռ ու…

         Վերադարձի փառքեր…

Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան

 համար 8 ավագ դպրոցի տնօրեն Լ. Ս. Գևորգյան