• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արագած. վերելք 2014

Կրթահամալիրի սովորողների և դասավանդողների արագածյան վերելքն այս տարի մեկնարկեց հուլիսի 19-ին։ Առաջին խումբը ճամփա ընկավ այսօր՝ առավոտյան ժամը 8-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից։

Փորձառու արշավականների հետ Արագած բարձրանալու մեկնեցին 2014-2015 ուստարում կրթահամալիրի ավագ դպրոցներ ընդունված սովորողներ, որոնք անցել են արդեն մեդիաուսուցման 5-օրյա դասընթացը կթահամալիրում՝  նախապատրաստվելով ավագ դպրոցի կրթական ծրագրով սովորելուն։ Խումբը ղեկավարում է Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանը։

Բարի վերե՜լք...