• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի հարգելի սովորող, դասավանդող, ծնող, բարեկամ.

Կրթահամալիրի տնօրենի համառ ջանքերի շնորհիվ ՀՀ Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատողներն արդեն սկսել են կրթահամալիրի «Սեբաստիա» մարզահամալիրի բացօթյա խաղահրապարակների, հրաձգարանի և մարզավանի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև օգոստոսի 20-ը: Օգոստոսի 23-ին՝ ՀՀ անկախության հռչակագրի օրը ՀՀ պաշտպանության նախարարը պիտի ընդունի կատարված աշխատանքները: 
Տարածքում աշխատում է շինարարական տեխնիկա. այնքա˜ն սպասված եռուզեռ է: Անհասկանալի կլինի, եթե մենք՝ սովորող թե աշխատող, մեր ներդրումը չունենանք այս աշխատանքում: Համեցեք, մասնակցեք: Քանի որ աշխատանքը դրսում է, հարմար աշխատանքային ժամեր են առավոտյան ութից մինչև տասնմեկը և երեկոյան վեցից հետո: Ում համար կարևոր է, որ մարզահամալիրը օր առաջ սկսի գործել, թող մասնակցի: Ցանկություն ունեցողները գրեն [email protected] հասցեով՝ նշելով, թե որ օրերն ու որ ժամերն են իրեն հարմար: 
 
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն`  Աշոտ Բլեյան
Միջին դպրոցի ղեկավար՝ Մարիետ Սիմոնյան
Արհետների ավագ դպրոց-քոլեջի ղեկավար՝ Արտյոմ Խաչատրյան
Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար՝ Գևորգ Հակոբյան
Մարզադպրոցի ղեկավար՝  Նաիրա Հարությունյան​