• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրյան հավաք Մեդիակենտրոնում

Այսօր ժամը 14:00 Մեդիակենտրոնում ընկեր Արտակը կազմակերպել էր ծնողական հավաք՝ Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբարի մասնակից սովորղների  և նրանց ծնողների համար: Ծնողները ծանոթացան ճամբարի բոլոր մանրամասներին: Ընկեր Արտակը շատ լավ նախապատրաստվել էր, և ժողովն անցավ շատ հստակ: Նա կազմել էր ճամբար-ճամփորդության գծագիրը, ծախսերի նախահաշիվ, պատմեց անցյալ տարիների ճամբարի մասին: Ծնողները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Իսկ վերջում դիտեցինք 2013 թվականի ճամբարի մասին պտմող տեսաֆիլմը: