• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայոց լեզու և գրականություն

Տեքստի ստեղծում։ Խնդրում եմ ընտրել տրված թեմաներից մեկը, աշխատել  և մինչև հունիսի 29-ը ներկայացնել արդյունքը Ձեր բլոգում։ Աշխատանքում պիտի լինեն Ձեր 2013-2014 ուսումնական տարվա, նախորդ տարիների փորձից օրինակներ, Ձեր առաջարկությունների հիմնավորումներ, հղումներ «Դպիրում» հրապարակված թարգմանված մանկավարժական մոտեցումներին, օգտագործված այլ աղբյուրների նշում։
 2014-2015 ուսումնական տարի
  • ​Տնային աշխատանքի ծրագիր ընտրող սովորողի՝ 4-5-րդ դասարանցու, 7-9-րդ դասարանցու, 10-11-րդ դասարանցու համար (դասարանը ընտրեք)
  • Մայրենի լեզվի (հայոց լեզվի, գրականության) ուսումնական պարապմունքի կազմակերպում՝ տնային աշխատանքի բացառումով
  • Առարկայական ծրագրի ուսումնական օրացույց 4-5-րդ դասարանում, 7-9-րդ դասարանում, 10-11-րդ դասարանում (դասարանը ընտրեք)։ Ուսումնական օրացույցի կազմման մասին, իրականացման մասին
Հարգանքով՝ Սուսան  Մարկոսյան