• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհակալություն

Հունիսի 20-ին, պատմության միասնական քննությամբ ավարտվեց ընդունելության քաոսը: Այս տարին ինձ համար հետաքրքրական էր այն առումով, որ առաջին անգամ էի ստանձնում լրացուցիչ դասընթաց վարելու պարտականություն` հետևաբար նաև պատասխանատու էի առնվազն չորս սովորողի առաջ: Եթե որևէ մեկի մոտ տարակուսանք կա, թե ինչու եմ նկարում միայն երկու մարդու պատկերել, ապա ասեմ `  նրանք ինձ հետ են մինչև վերջ և այժմ ևս: Նրանք չգնացին մասնավոր պարապելու ուղով, յուրաքանչյուր ամիս չվճարեցին 30-80 հազար դրամ (նայած պարապողի կոլիբրից) և ընդունելության ցայկնոտը չլվաց նրանց ուղեղները: Դիմորդներ լինելով հանդերձ՝ չբացակայեցին դասերից, մնացին նույն ակտիվ ճամփորդողները, Գիտակների ակումբի հավատարիմ ու բանիմաց անդամները, ուսումնական գործի համատեղ կազմակերպիչները: Այս ամենով հանդերձ ստացան հետևյալ միավորները` Աիդա Գրիգորյան- առավելագույն` 20 միավոր և Ռուզան Ամիրխանյան` 18: Հետևություններ.

Ա. Լրացուցիչ կրթությունն այս մասով արդարացված է:

Բ. Գործին պետք է մոտենալ թեթև և սիրով:

Գ. Մասնավորը որևէ առավելություն չունի, քանի որ 80 տոկոսը կախված է սովորողից:

Դ. Տվեք ինձ Ձեր պատկերացումներով ցանկացած միջինից ցածր ընդունակություններով սովորող, և նա այս համակարգի պայմաններում կստանա 14 և բարձր, տիրապետելով ընդամենը տեխնիկային:

Հ. Գ. 1

Սիրելի տասնմեկերորդցիներ, ապագա շրջանավարտներ, մի ծանրաբեռնեք Ձեր ուղեղներն ընդունելության գաղջով: Պարզապես վայելեք Ձեր դպրոցական վերջին տարին, ինչպես արեցին Աիդան և Ռուզանը, ու Դուք չեք փոշանի, որովհետև ինչպես պնդում է սիրելի երգիչը` այս անիծյալ խենթ մոլորակը շատ արագ է պտտվում:

Հ. Գ. 2 

Աիդա Գրիգորյան և Ռուզան Ամիրխանյան. շնորհակալություն, որ ինձ հետ եք, և շարունակում ենք աշխատել միասին: