• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ճամբարների կազմակերպման նախապատրաստական մասին

2014թ. հունիսի 16-ից կրթահամալիրի Նոր դպրոցը, Դպրոց-պարտեզը, Գեղարվեստի կրտսեր դպրոցը, Հիմնական դպրոցը, Կենտրոնը, Մայր դպրոցը գործում են որպես ամառային ուսումնական ճամբարներ (այսուհետ՝ Ճամբար): Ճամբարների աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.

  1. մանկավարժությանկենտրոնի ղեկավարի ներկայացմամբ հաստատել ճամբարային աշխատանքի ուղղությունները, ռեժիմին ներկայացվող պահանջները, ճամբարի ուղեգրի ձևը.
  2. Ճամբարների պետեր նշանակել Նոր դպրոցում՝ Սաթենիկ Սիմոնյանին, Դպրոց-պարտեզում՝ Մարգարիտ Թամազյանին, Գեղարվեստի դպրոցում՝ Կարինե Բաբուջյանին, Հիմնական դպրոցում՝ Մերի Խաչատրյանին, Միջին դպրոցում՝ Լիանա Տեր-Պողոսյանին: ճամբարները դիտել որպես լրացուցիչ կրթական ծառայություն` ճամբարի պետերին վերապահելով լրացուցիչ կրթական ծառայության պայմանագիր կնքելու իրավունք, որպես պայմանագրի կողմ.
  3. հաստատել ճամբարական սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ կնքվող պայմանագրի նմուշը.
  4. ճամբարականների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպել սահմանված կարգով, ծնողների միջոցներով.
  5. ճամբարների պետերին՝ մինչև հունիսի 13-ը մանկավարժության կենտրոն ներկայացնել  ճամբարական սովորողների ցուցակը, ճամբարի ռեժիմն ու ծրագիրը.
  6. կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ հաստատում եմ ճամբարի պետի աշխատակարգը, անհատական պլանը:

 

Կրթահամալիրիտնօրեն`                    Ա. Բլեյան