• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի տնօրենի թիվ 14-197 հրամանում փոփոխություն կատարելու մասին

29.04.2014թ. թիվ 14-197 հրամանի 5-րդ կետում կատարել փոփոխություն.

  1. Իզմիրի տիեզերագիտական ճամբարի նախապատրաստական աշխատանքները կատարելու համար Արտակ Զարգարյանին ազատել Ավագ դպրոց-վարժարանի ճամբարի պետի պարտականություններից.
  2. Ավագ դպրոց-վարժարանի 2014թ. հունիսյան ճամբարի պետ նշանակել վարժարանի կազմակերպիչ Լիլիթ Մելքումյանին.
  3. Վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանին՝ մայիսի 29-ի առավոտյան ընդհանուր պարապմունքին վարժարանի 10-11-րդ դասարանների սովորողներին և դասավանդողներին ներկայացնել նոր ճամբարի պետին:

 

Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան