• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրակրթական կինո մրցույթ-փառատոն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2014թ. հունիսի 16-20

«Մեկ կադր, մեկ հայացք»

Հանրակրթական ամենամյա կինո-ֆոտո փառատոն

Փառատոն-մրցույթը բազմամեդիա է. ներառում է  հետևյալ ձևաչափերը` ֆիլմ, ֆոտո-ֆիլմ, լուսանկար կամ լուսանկարչական շարք: Փառատոնին կարող են մասնակցել հանրապետության, Արցախի, այլ երկրների հանրակրթական դպրոցների սովորողները և դասավանդողները:  Թեմատիկ, ժանրային, բովանդակային   սահմանափակումներ չկան: Նախագծերի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն, դրանք պետք է նկարված լինեն վերջին մեկ տարվա ընթացքում:  Լուսանկարը կամ լուսանկարչական շարքը պետք է ունենան փոքրիկ տեքստային նկարագրություն: Խրախուսվում են հետաքրքիր և բովանդակալից նախագծերը:

Անվանակարգեր

  • Լավագույն  անիմացիոն ֆիլմ
  • Լավագույն լրագրողական  տեսանյութ
  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն օպերատորական աշխատանք
  • Լավագույն ռեժիսուրական աշխատանք
  • Լավագույն մոնտաժային աշխատանք
  • Լավագույն լուսանկար-պատմություն կամ լուսանկարչական շարք-պատմություն (Իմ բլոգի տարվա լուսանկարը, շարքը)
  • Լավագույն  հանրակրթական կինո-ֆոտո (մեթոդական հոդված, մանկավարժական թարգմանություն)
  • Լավագույն ֆոտոշարք պատմամշակութային հուշարձանների պահպանման թեմայով

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. հունիսի 15-ը։ Հայտում պիտի լինի ներկայացվող աշխատանքի հղումը, փոքր անոտացիա, տեղեկություն աշխատանքի հեղինակի (հեղինակների) մասին։  Հայտերը կարող եք ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեով:

Փառատոնի մրցանակը ուսումնական-ստուգատեսային ամառային ճամբարի ուղեգիրն է։

Մրցութային հանձնաժողով

Գայանե Առուստամյան /դասավանդող/, Էրիկ Բաբաջանյան /սովորող/, Կարինե Փանոսյան /լրագրողուհի, հոգեբան-գրաֆոլոգ/, Սուսան Ամուջանյան /դասավանդող/

Հունիսի 16-20

Ներկայացված աշխատանքների հրապարակում-քննարկում  http://amudjanyan.wordpress.com բլոգում

11.00-12.00      Ֆիլմերի դիտում Մայր դպրոցում՝ մեդիասրահում. ներկայացնում է մրցութային հանձնաժողովը

14.00-15.00      Աշխատանքային հանդիպումներ  Մեդիակենտրոնում