• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի 2014թ. մրցանակներ շնորհելու մասին

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 9-րդ հավաքի ծրագրով որոշված մրցանակներ հանձնել.

  1. «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ» 2014թ. մրցանակը շնորհել դասավանդող Արման Գրիգորյանին՝ պլեներ ուսումնական պարապմունքի ծրագրի նախաձեռնության և հետևողական իրականացման, շրջակա միջավայրի ձևավորմանն ուղղված աշխատանքների, ցուցահանդեսների կազմակերպման ուսումնական նախագծերի արդյունավետ ղեկավարման համար. 2014թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Արման Գրիգորյանին որպես մրցանակ տրամադրել 120.000 (հարյուր քսան հազար) դրամ.
  2. «Մուտք մանկավարժություն» 2014թ. մրցանակը շնորհել Հարություն Թոփիկյանին՝ կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ստեղծման և ղեկավարման, քոլեջում երաժշտական մասնագիտական կրթության ծրագրի մշակման և արդյունավետ իրականացման համար. Հարություն Թոփիկյանին 2014թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով որպես մրցանակ տրամադրել 120.000 (հարյուր քսան հազար) դրամ.
  3. «Գրադարանի աղջիկ» մրցանակը շնորհել Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի սովորող Աննա Գսպոյանին՝ գրադարանի-մեդիագրադարանի զարգացման մեջ էական ներդրում ունենալու համար: 2014թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից Աննա Գսպոյանին նշանակել կրթաթոշակ 6 ամիս ժամկետով ամսական 10.000 (տասը հազար) դրամ, ընդամենը՝ 60.000 (վաթսուն հազար) դրամ.
  4. մրցանակները հանձնել հավաքի ամփոփման ընդհանուր պարապմունք-համերգի ժամանակ՝ մայիսի 16-ին՝ ժամը 15.15, Մայր դպրոցի Մարմարյա սրահում։

Հիմք` կրթահամալիրի 2014թ. ուսումական օրացույց, կրթահամալիրի 2014թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր:

 

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան