• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսիում կազմակերպվող «Շոթա Ռուսթավելի» մրցույթին կրթահամալիրի մասնակցության մասին

Կրթահամալիրը ստացել է Վրաստանի ԿԳ նախարարության և  «Շոթա Ռուսթավելի» ազգային գիտական հիմնադրամի կողմից մայիսի 14-15-ին կազմակերպվող մրցույթի մասնակցության հրավեր: Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի` սովորողի նախասիրության զարգացման ակումբների արդյունքները լավագույնս ներկայացնելու համար.

  1. նախագծի ղեկավարներ եմ նշանակում Ռինա Շագինյանին, Քնարիկ Ներսիսյանին և Մարգարիտ Սարգսյանին.
  2. ղեկավարների ներկայացմամբ հաստատում եմ մասնակիցների ցուցակը (հավելված 1) և նախագծի ծրագիրը (հավելված 2).
  3. նախագծի մասնակիցների մեկնումը 2014թ. մայիսի 13-ին, ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, վերադարձը՝ մայիսի 16-ին, ժամը՝ մինչև 20.00.
  4. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Sprinter 35 542 ST մակնիշի մեքենայով, վարորդ` Սամվել Սերոբյան (հեռ. 094 72 87 27):
  5. մասնակիցների գիշերումը հյուրընկալող կողմի հաշվին, Վրաստանի ազատ արհմիության «Ծխնետի» հյուրատանը, սնունդը և տեղափոխումը՝ մասնակիցների հաշվին.
  6. մասնակիցների համար մրցույթին մասնակցությունը դիտել որպես ուսումնական աշխատանք.
  7. նախագծի ղեկավարներին՝ մրցույթի ընթացքը  և արդյունքները մանրամասն լուսաբանել mskh.am-ում.
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան