• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանձնաժողով ստեղծելու մասին

2014թ. 1-ին եռամսյակում կրթահամալիրի գնումների կազմակերպումն ուսումնասիրելու, գնումների ընթացակարգում հնարավոր թերությունները հայտնաբերելու և շտկելու նպատակով.

  1. ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
  • կրթահամալիրի խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյան (ղեկավար՝ իր համաձայնությամբ)
  • Արման Երանոսյան (տնտեսագետ-դասավանդող)
  • Գրետա Պողոսյան (հաշվապահ)
  1. ուսումնասիրման աշխատանքներում ներգրավել գնումների համակարգողին, գլխավոր հաշվապահին, պահեստապետին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին, գնումների պատասխանատու ստորաբաժանման անդամներին.
  2. գլխավոր հաշվապահը, համակարգողը, գրասենյակի ղեկավարը, պահեստապետը հանձնաժողովի նախագահի, խմբի անդամի պահանջով ներկայացնում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.
  3. հանձնաժողովի անդամներին տրամադրում եմ «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշումը և «Գնումների մասին» ՀՀ օրենքը.
  4. հանձնաժողովին՝ աշխատանքները սկսել ս.թ. ապրիլի 29-ից և ավարտել մայիսի 15-ին՝ ներկայացնելով գրավոր եզրակացություն, առաջարկություններ:

Հրամանին անհատապես ծանոթացնում եմ նշված անձանց: Հրամանի կատարման հսկողությունը վերցնում եմ ինձ վրա:

 

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան